Բակտերիոլոգիական լաբորատորիա

Գլխավոր / Բակտերիոլոգիական լաբորատորիա

«Աստղիկ» ԲԿ մանրէաբանական լաբորատորիայում հետազոտությունները կատարվում են 2 եղականով՝ Vitek 2 ավտոմատ սարքով եւ դասական (մանուալ) տարբերակներով։

Vitek 2 ավտոմատ սարքով հետազոտությունները կատավրում են 48-72 ժ ընթացքում, որի ժամանակ որոշվում է հակաբիոտիկների զգայունությունը MIC-ով։
Վերջին 10 տարիների ընթացքում մանրէաբանական լաբորատորիան կահավորվել եւ համալրվել է նորագույն ագարներով, միջավայրերով, պարագաներով, անհրաժեշտ բոլոր սարքերով։ Լաբորատորիայում կատարվում են նորագույն հետազոտություններ, որոնցից են ուրոգենիտալ սկրինինգը, հելիկոբակտեր պիլորիի ցանքսը, գենիտալ β հեմոլիտիկ ստրեպտոկոկի հետազոտությունը։ Հետազոտությունները կատարվում են 
որակով, պատասխանատվությամբ, ժամանակին։ Աշխատակազմը մշտապես վերապատրաստվում է։ Կատարվող հետազոտությունների թիվը վերջին 10 տարում ավելացել է մոտ 6 անգամ։
Սկսած 2017թ-ից մանրէաբանական լաբորատորիան մասնակցում եւ հաջողությամբ 
ստանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրա-
սենյակի (WHO), կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի կողմից որակի արտաքին 
գնահատման հավաստագիր։
Մանրէաբանական լաբորատորիան մասնակցում է ՀՀ ԱՆ կողմից իրականացվող 
միջազգային ծրագրերին, դրանցից օրինակ ժամանակի տվյալ պահի դրությամբ բժշկական միջամտություններով պայմանավորված վարակների եւ հակամանրէային դեղերի օգտագործման տարածվածության հետազոտությանը (point prevalence survey)։
Մանրէաբանական լաբորատորիան համահունչ «Աստղիկ» ԲԿ-ի աշխատանքային սկզբունքներին մշտապես աշխատում է կատարելագործվելու ժամանակին համաքայլ ընթանալու, որակով, բարեկիրթ ծառայություն մատուցելու ուղղությամբ։

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International