Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Բաժանմունք

011667788 (161)

Էսթետիկ բժշկության բաժանմունք

011667788 (161)

Բաժանմունքի մասին
Էսթետիկ բժշկության բաժանմունքն իր մեջ ներառում է լազերային թերապիայի, էսթետիկ գինեկոլոգիայի և ներարկումների ծառայությունները:
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում՝ ամերիկյան նորագույն Candela ընկերության GentleLaser Pro-U սարքով:
Լազերային էպիլացիան իրականացվում է հետևյալ կերպ. Լուսային էներգիան վերածվում է ջերմային էներգիայի, կլանվում է մազում գտնվող մելանին պիգմենտի կողմից, որի ժամանակ տեղի է ունենում կտրուկ տաքացում մազի ամբողջ երկարությամբ: Ջերմաստիճանի բարձրացման հետևանքով տեղի է ունենում մազի ֆոլիկուլի քայքայում:
Սարքը ունի մի շարք առավելություններ, ինչպես օրինակ

➤Անվտանգություն- 755 նմ խորություն (հավաստագրված է FDA-ի կողմից)

➤Արագ լուսարձակում- ի տարբերություն այլ մազահեռացնող միջոցների այն գերարագ է՝ լուսարձակման տևողությունը 3 մվրկ և պրոցեդուրան իրականացվում է 4-5 անգամ ավելի արագ

➤Ցավի նվազեցում- Սարքը միակն է, որն ունի DSD սառեցման համակարգ, որը պրոցեդուրան դարձնում է առավել անցավ, իջեցնում է այրվածքների առաջացման հավանականությունը մինիմալի

➤Մաշկի ամբողջականության պահպանում

➤Պրոցեդուրաների միջև երկարատև դադար (4-6 շաբաթը մեկ)

➤Արդյունավետություն- առաջին իսկ պրոցեդուրային հետո ակնհայտ մազի որակի փոփոխություն, մազերի աճի ակնհայտ նվազեցում

Ըստ ամերիկյան FDI- որակի չափանիշների այն հանդիսանում է ամենաանվտանգը լազերային տեխնոլոգիաների ասպարեզում:

Կան որոշակի հակացուցումներ, ինչպես օրինակ՝

➤Հերպեսի ակտիվ շրջան

➤Մաշկի չարորակ նորագոյացություններ

➤Էպիլեպսիա

➤Վարակիչ հիվանդություններ

➤Արևայրուքի առկայություն

➤Երկարատև ֆոտոսենսիբիլիզացիա առաջացնող դեղորայքների, անտիկոագուլյանտների օգտագործումը

➤Հղիությունը

Նախապատրաստական միջոցառումներ

1.Պրոցեդուրայից առաջ կարճացնել մազերը մինչև 1-2 մմ

2.Այրվածքներից խուսափելու համար պետք է էպիլյացիան իրականացնել արևայրուքից 2 շաբաթ առաջ և մինիմում 2-4 շաբաթ հետո

3.Օգտագործել արևապաշտպան կրեմներ, մարմնի բաց մասերին, որրտեղ իրականացվել է մազահեռացում

4.Խուսափել ալկոհոլ պարունակող լոսիոնների օգտատգործումից, պրոցեդուրայից հետո 2-3 օր, որոնք կնպաստեն մաշկի գրգռմանը

Էսթետիկ գինեկոլոգիայի ծառայություն

Իրականացվում են՝

➤Սեռական շուրթերի պլաստիկա

➤Հեշտոցի նեղացում

➤Հեշտոցի հետծննդաբերական վերականգնում

➤Անմիզապահության վերացում

➤Ինտիմ հատվածների գունաբացում

➤Արտաքին սեռական օրգաններից գոյացությունների հեռացում

➤Հեշտոցի զգայունության բարձրացում

➤Հետդաշտանադադարային փոփոխությունների բուժում

➤Սեռական շուրթերի կոնտուրային պլաստիկա

Բժիշկներ

Հրանուշ Գևորգյան

Էսթետիկ բժշկության բաժանմունք

Վերջին նորություններ

Organization Accredited by Joint Commission International