Նորություններ

Գլխավոր / Նորություններ

11.12.2025

Աստղիկ ԲԿ վիրաբույժները մասնակցել են Լազերային վիրաբուժության մաստեր-կլասին Գերմանիայում

Աստղիկ ԲԿ վիրաբույժներ բ.գ.թ., դոցենտ Հայկ Հարությունյանը և Աբգար Հակոբյանը մասնակցել են Գերմանիայի Վիտեն քաղաքի Marien Hospital-ում կայացած լազերային վիրաբուժության առաջատար մաստեր-կլասին։
Վարպետաց դասը իր հնարավորություն է տվել  մասնակցել ինչպես տեսական դասախոսություններին, այնպես էլ մի շարք կոլոպրոկտոլոգիական լազերային վիրահատությունների իրականացմանը։

Կոլոպրոկտոլոգիական լազերային վիրահատություններն ունեն հետևյալ առավելությունները

 

✔️ Առանց մեծ կտրվածքների են,


✔️ Ամենակարևորը՝ քիչ ցավոտ են,


✔️ Առանց արյունահոսության են


✔️ Իրականացվում են ընդամենը 10–15 րոպեում


✔️ Վերականգնումը շատ արագ է:

 

Աստղիկ ԲԿ-ում լազերային եղանակով կոլոպրակտոլոգիական  (պոչուկի էպիթելային ուղիներ, թութք, հետանցքի ճաք և խուղակներ) վիրահատություններ իրականացնելու համար անհրաժեշտ է հերթագրվել 011667788 հեռախոսահամարով։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International