Ռազմավարություն, Առաքելություն, Տեսլական

Առաքելություն

«Մատուցելով բուժում և խնամք՝ մենք հույս ենք ներշնչում մեր բոլոր պացիենտներին և ձգտում բարելավել կյանքի որակը Հայաստանում»։ 

«Աջակցել և հարմարություններով ապահովել բուժման ու խնամքի կարիք ունեցող ցանկացած մարդու և արհեստավարժ բուժանձնակազմի միջոցով յուրաքանչյուր պացիենտին տրամադրել հնարավորինս լավ լուծումն եր և բուժում»։ 

Տեսլական 

“Մեր տեսլականն է մինչ 2025 թվականը գերազանցության չափանիշներին հասնելու միջոցով Հայաստանում դառնալ առաջատար ժամանակակից գիտահետազոտական և կրթական Բժշկական կենտրոն և պացիենտներին  տրամադրել բարձրակարգ բուժում ու խնամք։
 

Ռազմավարություն։ 7 արժեքներ

1. Խնամք

Մենք իրականացնում ենք պացիենտներին–կենտրոնացած խնամք. պացիենտներին–կենտրոնացած խնամքը անձնական, մասնագիտական և կազմակերպական փոխհարաբերությունների որակի ցուցանիշն է։

2. Նորամուծություն

Մենք ցանկանում ենք, որ մեր հասարակությունը առաջադեմ մոտեցում ցուցաբերի ԱԲԿ–ում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոմատացմանն ու թվայնացմանը։

3. Թափանցիկություն

Մենք ցանկանում ենք ապահովել թափանցիկություն մեր գործընկերների, ինչպես նաև պացիենտների, այցելուների, մատակարարների, հաճախորդների և կորպորատիվ հաճախորդների հետ հարաբերություններում։ Կաշառակերությունն ու կոռուպցիան պետք է վերացվեն։

4. Որակ

Որակի մտածելակերպը պետք է տարածվի ամենուր, սկսած մարդկանց մտածողությունից մինչև կառավարման համընդհանուր համակարգ։

5. Քաղաքացիություն

Մենք հավատում ենք կորպորատիվ քաղաքացիությանը, մենք տրամադրում ենք աշխատանք և ունենք սոցիալական և բնապահպանական պատասխանատվություն։

6. Շահութաբերություն

Մենք հավատում ենք, որ շահութաբերությունը այն հիմնական արժեքային ցուցանիշն է, որն ապահովում է ներդրումներից հետգնումը կապիտալի սեփականատերերին, բարձրագույն ղեկավարությանը, բժիշկներին, բուժքույրերին, աշխատակիցներին, պետությանը, մատակարարներին և գործընկերներին։

7. Գերազանցություն

Մենք պետք է հասնենք գերազանցության բոլոր այն նախաձեռնություններում, որն իրականացնում ենք. դա կարող է լինել մեր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաև տանը կամ գործընկերների ու տարբեր շահառուների հետ հարաբերություններում։

Doctor's discussion
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International