ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սույն գաղտնիության քաղաքականությունը կազմվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի (այսուհետ՝ Ընկերություն) կողմից՝ անձնական տվյալների մշակման և պաշտպանության պահանջների պահպանմամբ։ Այս գաղտնիության քաղաքականությունը սահմանում է Ընկերության կողմից անձնական տվյալների մշակման և մշակվող անձնական տվյալների պաշտպանության ապահովման կարգը և պայմանները կանոնակարգող Ընկերության ընդհանուր դրույթները։

Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ: Համաձայն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ անձնական տվյալ է համարվում ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը:

Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Ընկերության նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՅՔԸ ՀԱՎԱՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

1ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՍԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ

1․1 Կայքը Ձեզնից հավաքում է որոշ տվյալներ՝ Կայքից օգտվելուն հետևելու համար նախատեսված հատուկ ավտոմատացված տեխնոլոգիաների միջոցով, ինչպիսիք են քուքիները (cookies) կամ լոգ ֆայլերը:

1․2 Վերոնշյալ տեխնոլոգիական միջոցները հնարավորություն են տալիս հետևել, թե որքան մարդ է օգտվում Կայքից, այդուհանդերձ նման գործողություններից Ձեր ինքնությունը չի բացահայտվում:

1․3 Դրանց միջոցով հնարավոր է գրանցել Ձեր համակարգչի/մոբայլ սարքի տեղակայվածությունը՝ Համացանցում համակարգի կառավարման և առաջացած խնդիրների լուծման նպատակով, և գրանցել ընդհանուր տեղեկություններ:

1․4 Քուքին (Cookie) փոքր տվյալ է, որը պահպանվում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակի վրա, երբ Դուք այցելում եք Կայք:

1․5 Կենտրոնը չի օգտագործում քուքիները անձնական տեղեկատվություն հավաքելու համար, այլ օգտագործվում է բացառապես Կայքում այցելուների և օգտատերերի շարժին հետևելու համար:

1․6 Կայքը հավաքում և պահպանում է որոշակի տեղեկատվություն լոգ ֆայլերում: Այս տեղեկատվությունը ներառում է ինտերնետ կանխագրի հասցեն (IP), բրաուզերի տեսակը, ինտերնետ ծառայությունների մատակարարին (ISP), պլատֆորմի տեսակը, օր/ժամ ձեռքբերված համընդհանուր տեղեկատվությունը համախառն օգտագործելու համար:


2․ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)

2․1 Սույնով տալիս եք Ձեր համաձայնությունը, որ Կայքից օգտվելիս Դուք տրամադրում եք անձնական տվյալներ՝ ներառյալ, բայց ոչ սահմանափակված անուն, ազգանուն, ծննդյան ամսաթիվ, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ և այլն, ինչը մենք կարող ենք հավաքագրել ավտոմատ եղանակով։

2․2 Սույնով Դուք տալիս եք համաձայնությունն առ այն, որ Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներ համարվող տեղեկատվությունն օգտագործվի բացառապես կենտրոնի ծառայությունների տրամադրման, անհրաժեշտ անվտանգության ապահովման, անձի նույնականացման և բոլոր այն նպատակների իրականացման համար, որոնք կապված են ծառայության գործունեության հետ։

 

3․ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

3․1 Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում, չունեն հանրային հասանելություն և ելնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի անձնական տվյալների մշակման սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքից՝  հասանելի են միայն սահմանափակ թվով անձանց, ովքեր ունեն նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունք և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:

3․2 Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որպեսզի մենք կարողանանք ծանուցել մեր կայքից օգտվող այլ անձանց, ովքեր ունեն գրանցված հաշիվ և իրենց կոնտակտների ցուցակում պահպանված է Ձեր էլեկտրոնային հասցեն, առ այն, որ տվյալ էլեկտրոնային հասցեն արդեն իսկ գրանցված է և հասանելի չէ իրենց համար։

3․3 Ընկերությունը համագործակցում է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերության հետ (Armed), որը Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը կառավարող օպերատորն է։ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունն այն մասին, որ Ձեր այն տվյալները, որոնք ենթակա են կարգավորման տվյալ համակարգով, հասանելի լինեն նաև «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերությանը։

 

4․ՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ՝ ԻՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

4․1 Տվյալների սուբյեկտն իրավունք ունի տեղեկատվություն ստանալու իր անձնական տվյալների մշակման վերաբերյալ, այդ թվում`

1) անձնական տվյալները մշակելու փաստը հաստատելու և մշակելու նպատակի վերաբերյալ.
2) անձնական տվյալները մշակելու եղանակների վերաբերյալ.
3) այն սուբյեկտների վերաբերյալ, որոնց տրամադրվել կամ կարող են տրամադրվել անձնական տվյալները.
4) մշակվող անձնական տվյալների ցանկի և դրանք ձեռք բերելու աղբյուրի վերաբերյալ. 5) անձնական տվյալները մշակելու ժամկետների վերաբերյալ.
6) անձնական տվյալները մշակելու հետևանքով տվյալների սուբյեկտի համար առաջացող հնարավոր իրավական հետևանքների վերաբերյալ:

4․2 Ընկերությունը անձնական տվյալների մշակման ընթացքում առաջնորդվում է հետևյալ պահանջներով.

  1. նպատակների, մշակման միջոցների օրինականությունը և տվյալների արժանահավատությունը,
  2. անձնական ​​տվյալների մշակման օրինականության ապահովումը, ինչը ենթադրում է տվյալների մշակման անցկացում սուբյեկտի համաձայնությամբ,
  3. իրական և հայտնած մշակման նպատակների համապատասխանությունը,
  4. անձնական տվյալների ծավալի և բնույթի, մշակման միջոցների և նպատակների համապատասխանությունը,
  5. մշակման նպատակների համար տվյալների բավարար լինելը,
  6. անձնական ​​տվյալների հետ վարվելու օրինական և անվտանգ գործելակերպի մասին տեղեկատվական համակարգերի օգտագործողների ծանուցումը,
  7. տեղեկատվական համակարգերում անձնական տվյալների ճշգրտությունը, ամբողջականությունը, հուսալիությունը և անվտանգությունը,
  8. իր անձնական տվյալների մշակման և նման մշակման իրավական տեսանկյունից նշանակալի հետևանքների մասին սուբյեկտին իրազեկելը, նրան այդ տվյալների ճշգրտության և ամբողջականության վրա ազդելու հնարավորության տրամադրումը,
  9. անձնական ​​տվյալների մշակման մշտական ​​ներքին հսկողություն, անձնական ​​տվյալների մշակման գործընթացների և համակարգերի պետական ​​ստուգումներ անցնելու պատրաստակամություն:

 

5.ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ

5․1 Բուժառուի անձնական առողջության մասին բոլոր տվյալները, այդ թվում՝ բժշկական գաղտնիք պարունակող տեղեկություններն ու փաստաթղթերը պահպանվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնի տվյալների բազայում՝ էլեկտրոնային եղանակով, և այդ բազան կցվելով անձի անհատական «Կաբինետին»՝ բուժառու-օգտատիրոջը հնարավորություն է տալիս հեշտությամբ ծանոթանալու իր առողջության վերաբերյալ տեղեկատվությանը, փաստաթղթերին (հետազոտությունների պատասխաններ, բժշկի նշանակումներ, էպիկրիզ, վճարումների պատմություն և այլն)։

5․2 Այն փաստաթղթերն ու տվյալները, որոնք բժշկական կենտրոնում պահպանվում են ոչ էլեկտրոնային և թղթային տարբերակով, ապա դրանց մշակումը, սկանավորումն ու անհատական «Կաբինետ» հատվածում տեղադրումն իրականացվում է բուժառուի բուժող բժշկի կողմից՝ ելնելով ՀՀ «Անձնական տվյալների մասին» օրենքի սուբյեկտների նվազագույն ներգրավման սկզբունքից։  

5․3 Անհատական «Կաբինետում» տվյալների և փաստաթղթերի հասանելիությունը գործում է միայն բուժառուի և նրա բուժող բժշկի մոտ, սակայն բուժառուի համաձայնությամբ այն կարող է հասանելի դառնալ նաև այլ բժշկի՝ իր համաձայնության համապատասխան մասով և սահմանված կարգի պահպանմամբ։ Այս բացառությունը նախատեսված է բուժառուին ամբողջական և բավարար բժշկական օգնություն տրամադրելու համար։

 

6․ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ (CHAT) ԵՎ ՏԵՍԱԶԱՆԳ (VIDEOCALL)

6․1 Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ հաղորդակցության Chat պատուհանում զետեղված հաղորդագրությունները պահպանվեն Ընկերության համապատասխան սերվերներում, անգամ կողմերի կողմից այն ջնջելու դեպքում։

6․2 Սույնով Ձեզ հայտնում ենք, որ տեսազանգը ձայնագրվում է, այնուհետև՝ պահպանվում «Աստղիկ» բժշկական կենտրոնի համապատասխան սերվերներում, անգամ կողմերի կողմից այն ջնջելու դեպքում։

6․3 Օգտատեր-բուժառուի և բժշկի հաղորդագրություններն ու տեսազանգի ձայնագրություննրը ենթակա չեն խմբագրման և ձևափոխման, զերծ են երրորդ անձանց մոտ հայտնվելուց, բացառությամբ այն դեպքերի, երբ դա օրենքով սահմանված կերպով նախատեսված է դատարանի որոշմամբ, վճռով կամ դատավճռով։

 

7․SOS

7․1 Սույնով Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ այն դեպքում, երբ Ձեզ չի հաջողվում SOS կանչ գրանցել մեր Ընկերության կողմից զանգին չպատասխանելու պատճառով, ապա Շտապ օգնության (ՇՕ), Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման և Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) համապատասխան ստորաբաժանման մարմինները հնարավորինս սեղմ ժամկետում ժամանեն SOS կանչ գրանցողի հասցե՝ ըստ նրա գտնվելու վայրի գեոլոկացիայի։

 

8․ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

8.1 «Աստղիկ» բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների համար հնարավոր է վճարել և՛ առցանց եղանակով, և՛ բժշկական կենտրոն մոտենալով։

8․2 Առցանց եղանակով վճարելիս՝ բանկային քարտի տվյալները գրանցելով Դուք կարող եք համոզված լինել, որ Ընկերության կողմից պահպանվում են օրենսդրական բոլոր կանոնները բանկային գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի և տվյալների նկատմամբ։

8.3 «Աստղիկ» բժշկական կենտրոնն առաջնորդվում է նաև ՀՀ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով, ըստ որի՝ Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:

 

9․ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

9․1 Սույն Գաղտնիության Քաղաքականությունը, ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու կարող է միակողմանիորեն փոփոխվել։ Դուք կծանուցվեք գաղտնիության քաղաքականության փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:

9․2 Սույն Քաղաքականությունը ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները, հաստատվում են Ընկերության գլխավոր տնօրենի կողմից և ուժի մեջ մտնում Ընկերության կայքում http://www.mcastghik.com կայքում հրապարակումից հետո:

9․3 Սույն Քաղաքականության ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարել ուժը կորցրած:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International