ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1.ԳՐԱՆՑՈՒՄ

1.1 «Աստղիկ» բժշկական կենտրոնի կայքի միջոցով հնարավոր է գրանցել այց Ձեր նախընտրած բժշկի մոտ,  առցանց ստանալ բժշկական խորհրդատվություն՝ հաղորդագրության կամ տեսազանգի միջոցով, ունենալ անհատական «Կաբինետ», օգտվել SOS կոճակի և կայքի մատուցած մյուս ծառայություներից։

1․2 Ընկերության կայքում գրանցումն իրականացվում է առցանց եղանակով, պարտադիր օգտատեր-բուժառուի անձնագիր/նույնականացման քարտի համարով, սակայն գրանցման վերջնական հաստատումը (verify) իրականացվում է Ձեր՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն մոտենալուց, որի ժամանակ Դուք պետք է ներկայացնեք այն անձը հաստատող փաստաթուղթը, որով կատարել եք գրանցումը։

1․3 Օգտատեր-բուժառուի անձնագրի/նույնականացման քարտի համարը հանդիսանում է նրա նույնականացնող կոդը «Աստղիկ» բժշկական կենտրոնում։

1․4 Մինչ բժշկական կենտրոնում գրանցման վերջնական հաստատումը, օգտատեր-բուժառուն կարող է օգտվել կայքի բոլոր ծառայությունից, սակայն չի կարող ստանալ դրանց պատասխանները, բացառությամբ՝ բժշկի հետ առցանց խորհրդատվության ծառայությունից (chat, videocall):

 

2. ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

2․1 Հայտնում ենք, որ Ձեզնից ստացված անձնական տվյալները օգտագործվում են բացառապես կենտրոնի ծառայությունների տրամադրման, անհրաժեշտ անվտանգության ապահովման, անձի նույնականացման և բոլոր այն նպատակների իրականացման համար, որոնք կապված են ծառայության գործունեության հետ։

2․2 Ձեր կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը կարող է օգտագործվել կենտրոնի նորությունները, ակցիաներն ու առաջարկներն ուղարկելու համար, որի բաժանորդագրությունից կարող եք հրաժարվել, իսկ հավելվածի ծանուցումները Ձեր բջջային հեռախոսին կստանաք ավտոմատ եղանակով։

2․3 Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք պահանջել տեղեկատվություն հարցումների կամ մրցույթների միջոցով։ Մասնակցությունը տվյալ հարցումներին կամ մրցույթներին կամավոր է, և Դուք կարող եք ըստ Ձեր ցանկության տրամադրել կամ չտրամադրել պահանջվող տեղեկատվությունը։

 

3. ՕԳՏԱՏԵՐ-ԲՈՒԺԱՌՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ՝

3․1 Օգտատեր-բուժառուն (այսուհետ՝ տվյալների սուբյեկտ) իրավունք ունի ստանալու տեղեկություններ իր անձնական տվյալների, տվյալները մշակելու, մշակելու հիմքերի և նպատակների, տվյալները մշակողի, նրա գտնվելու վայրի մասին, ինչպես նաև այն անձանց շրջանակի մասին, որոնց կարող են փոխանցվել անձնական տվյալները:

3․2 Տվյալների սուբյեկտն իրավունք ունի ծանոթանալու իր անձնական տվյալներին, մշակողից պահանջելու ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել իր անձնական տվյալները, եթե անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար:

3․3 Մշակողի կողմից, որն այս դեպքում հանդիսանում է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, տվյալների սուբյեկտին անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն հասանելի ձևով և չպետք է պարունակեն տվյալների այլ սուբյեկտի վերաբերող անձնական տեղեկություններ:

3․4 Տվյալների սուբյեկտին անձնական տվյալները տրամադրվում են տվյալների սուբյեկտի կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի գրավոր հարցման հիման վրա: Հարցումը կարող է ներկայացվել էլեկտրոնային եղանակով` հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ մոտենալով «Աստղիկ» բժշկական կենտրոն։

3.5 Տեղեկությունները տվյալների սուբյեկտին տրամադրվում են անվճար։

3.6 Բուժառուի անձնական առողջության մասին տվյալներն ու փաստաթղթերը պահպանվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնում մինչև բուժառուի մահ և մահվանից հետո ևս ­­­­­­­­­­­­­­­­­----- տարի։

 

4. ԱՆՀԱՏԱԿԱՆ «ԿԱԲԻՆԵՏ»

4․1 Կայքում գործում է անհատական «Կաբինետ», որը նախատեսված է բուժառուներին՝ իրենց անձնական առողջության մասին տեղեկություններ, տվյալներ, փաստաթղթեր տրամադրելու համար։

4․2 Անհատական «Կաբինետն» անվճար է, սակայն դրանում ներառված ծառայությունները ենթակա են վճարման՝ համապատասխան չափով։

4․3 Անհատական «Կաբինետ» հատվածում օգտատեր-բուժառուն ոչ միայն կարող է ծանոթանալ իր փաստաթղթերին, այլ նաև պատվիրել ծառայություններ, որոնք մատուցվում են «Աստղիկ» բժշկական կենտրոնի կողմից, նախապես գրանցել այց բժշկի մոտ, ինչպես նաև ստանալ առցանց խորհրդատվություն՝ հաղորդագրության (chat) և տեսազանգի (videocall) միջոցով։

 

5. ԿԱՊ ԲԺՇԿԻ ՀԵՏ

5․1 Կայքում գործում է բժշկի հետ հաղորդակցության երկու տարբերակ՝ հաղորդագրության (chat) և տեսազանգի (videocall)  միջոցով, որը հասանելի է ինչպես Կայքում գրանցված օգտատերերին, այնպես էլ Կայքի այցելուներին։

5․2 Սույն ծառայություներն այս պահին անվճար են, սակայն ենթակա են փոփոխման։

5․3 Կայքի հաղորդագրության (chat) մասում բուժառուն կարող է կապ հաստատել բժշկի հետ և ստանալ անվճար բժշկական խորհրդատվություն։

5․4 Հաղորդագրությունները չունեն հանրային հասանելիություն, բաց են միայն տվյալ բուժառուի և բժշկի համար, ում նա դիմել/ընտրել է առցանց խորհրդատվություն ստանալու համար։

5․5 Տեսազանգի (videocall) միջոցով բժշկական խորհրդատվություն տրամադրվում է բժշկի և խորհրդատվություն ստացող անձի անմիջական մասնակցությամբ։

5․6 Ձայնագրությունը չունի հանրային հասանելիություն, պահպանվում է բուժառուի անհատական «Կաբինետում», որին նա կարող է ծանոթանալ ցանկացած ժամանակ՝ խորհրդատվությունից անմիջապես հետո։

 

6. ՇՏԱՊ ԿԱՆՉ

6․1 Կայքում գործում է SOS ահազանգի ծառայությունը, որը նախատեսված է շտապ կանչ գրանցելու և «Աստղիկ» բժշկական կենտրոնի արագ արձագանքման խմբի ծառայությունից օգտվելու համար։

6․2  SOS կանչ գրանցելուց հետո «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմը ողջամիտ սեղմ ժամկետում հասնում է կանչ գրանցողի նշած վայր։

6․3 SOS ծառայությունը վճարովի է, կարող եք այն պատվիրել ամսական, եռամսյակային կամ տարեկան վճարով։

6․4 Ամսական վճարը կազմում է X գումար, իսկ տարեկան վճարը Y գումար։ Այն կարող եք վճարել ինչպես Ձեր էջին կցված բանկային քարտով, այնպես էլ պարզապես բժշկական կենտրոն մոտենալով և վճարում կատարելով։

6․6 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ SOS կանչ գրանցելուց հետո Ձեր կողմից նշված վայր է ժամանում բժիշկների, ոստիկանների և արտակարգ իրավիճակների նախարարության արագ արձագանքման խմբեր, հայտնում ենք, որ կեղծ ահազանգի դեպքում կանչ գրանցողը ենթակա է պատասխանատվության տույժի տեսքով։ Տույժը կազմում է X գումար, որը կգանձվի Ձեր կցած բանկային քարտից։ Բանկային քարտ կցված չլինելու դեպքում տույժի չափով համապատասխան գումարը կգանձվի Ձեր կողմից որևէ ծառայություն պատվիրելուց և դրա համար վճարելուց։

 

7. ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

7․1 «Աստղիկ» բժշկական կենտրոնի մատուցած ծառայությունների համար հնարավոր է վճարել և՛ առցանց եղանակով, և՛ բժշկական կենտրոն մոտենալով։

7․2 Առցանց եղանակով վճարումն իրականացվում է բանկային քարտի միջոցով։

7․3 Բանկային քարտի տվյալները կարող եք կցել ինչպես ամեն անգամ վճարում կատարելուց, այնպես էլ մեկ անգամ՝ նշելով «Պահպանել» կոճակը։

7․4 Ընկերությունը նվազեցնելով բոլոր ռիսկերը և պահպանելով անվտանգության կանոնները բացառում է ավտոմատ եղանակով գումարի գանձումը։ Հաշվի առնելով հետևյալը՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունն առ այն, որ ամեն անգամ վճարումը հաստատվի այն ժամանակ, երբ Ձեր նշած հեռախոսահամարին հաղորդագրության տեսքով ստացվի վճարումը հաստատող կոդ՝ բաղկացած քառանիշ թվից։ Կոդը ստանալուց և այն վճարման համապատասխան դաշտում հաստատելուց հետո միայն Ձեր բանկային քարտից կգանձվի բժշկական կենտրոնի մատուցած ծառայության վճարը։

7․5 Հայտնում ենք, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում փոխհատուցման ենթակա չեն բուժօգնության այն դեպքերը, որոնց համար ուղեգրերը քաղաքացիները ներկայացրել են բժշկական կազմակերպություն բուժման վճարովի եղանակը ընտրելուց, վճարովի ծառայությունների պայմանագիրը կնքելուց կամ համապատասխան վճարումները կատարելուց հետո:

7․6 Այսպիսով, Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ արդեն իսկ բուժման վճարովի եղանակը ընտրելուց, վճարովի ծառայությունների պայմանագիրը կնքելուց կամ համապատասխան վճարումները կատարելուց հետո Ձեր վճարած գումարը ենթակա չէ վերադարձի, անգամ երբ ստացել եք պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ուղեգիր։

 

8ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳ

81 Կողմերի միջև վեճերի առաջացման դեպքում այն ենթակա է կարգավորման Բուժառուի և «Աստղիկ» բժշկական կենտրոնի միջև անմիջական կամ ներկայացուցիչների միջոցով բանակցություններով։

82 Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, վեճերի լուծումը հանձնվում է ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի քննությանը։ 

 

9ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

91 Սույն Կանոնները և Պայմանները, ցանկացած ժամանակ առանց նախապես տեղեկացնելու կարող է միակողմանիորեն փոփոխվել։ Դուք կծանուցվեք փոփոխությունների վերաբերյալ էլեկտրոնային նամակի միջոցով, եթե բաժանորդագրված եք նորություններին:

92 Սույն Կանոնները և Պայմանները, ինչպես նաև դրա բոլոր փոփոխությունները, հաստատվում են Ընկերության գլխավոր տնօրենի կողմից և ուժի մեջ մտնում Ընկերության կայքում http://www.mcastghik.com կայքում հրապարակումից հետո:

93 Սույն Կանոնների և Պայմանների ուժի մեջ մտնելու պահից նրա նախորդ խմբագրությունները համարել ուժը կորցրած:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International