Մեր մասին

«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և քայլում է ժամանակին համընթաց։ Ներկայումս «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։

2010թ.-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը՝ բավական անմխիթար վիճակում, հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի։ Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։ Հիվանդանոցի գործող ծառայությունները կենտրոնացվեցին նախկին ծննդատան եռահարկ մասնաշենքում, որը վերանորոգվեց և վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։

2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսվեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը, կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 55 բաժանմունք և ավելի քան 1800 աշխատատեղ։

Վերազինումից և մասնագիտական թիմի համալրումից հետո կենտրոնի ղեկավարությունը ստանձնեց միջազգային սերտիֆիկացման գործընթացները՝ ստանալով նախ ISO։9001 ապա JCI․ ՈՐԱԿԻ ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ  միջազգային հավաստագրերը։ 

«Աստղիկ» բկ-ն համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին։ ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ, վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով 95.5 տոկոս վարակազերծում։

«Աստղիկ» բկ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։ Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։ Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր։ «Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը։ Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար։

Covid 19
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում (ԿԻՆ)
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացում (ՏՂԱՄԱՐԴ)
Այլ ծառայություններ
Անի պլազա
Աուտոիմուն հիվանդություններ
Բակ. հետազոտություններ Vitek ապարատով
Բակտերիոլոգիական հետազոտություններ
Բիոռեվիտալիզացիա
Բոտուլինոթերապիա
Գենետիկական հետազոտություն
Գինեկոլոգիական ՈՒՁՀ հետազոտություններ
Էլաստոգրաֆիայի հետազոտություններ
Էնդոսկոպիկ հետազոտություններ
ԷՆՄԳ
Իզոշճաբանական հետազոտություններ
Ինֆեկցիաներ
Իոնային փոխանակություն
Լյարդային թեստեր
Խորհրդատվություններ
Կենսաքիմիական հետազոտություններ
Կլինիկական հետազոտություններ
Կոագուլոգրամմա
Կոսմետոլոգիական պրոցեդուրաներ
Կրծքագեղձի բիոպսիա
Կրծքագեղձի ծառայություններ
Համակարգչային շերտագրում
Հորմոններ
Ճարպային փոխանակություն
Մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն
Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա
Մազահեռացման շահավետ առաջարկ
Մեզոթերապիա
Մեզոթերապիա Dermaheal
Մեզոթերապիա Մաորիցիո Չիկարելիի հեղինակային դեղամիջոցներ
Մերսում
Մոլեկուլային գենետիկական ախտորոշում
Շաքարային դիաբետ
Ուլտրաձայնային հետազոտություններ
Պիլինգներ
Պոլիմերազային շղթայական ռեակցիա (PCR)
Պրեէկլամպսիայի/էկլապսիայի զարգացման ռիսկ
Ռենտգեն Հետազոտություններ
Սրտաբանական
Սրտամկանի ախտահարման ցուցանիշ
Վահանաձև գեղձի հորմոններ
Վիտամիններ
Օնկոմարկերներ
Ֆիլլերներ
Ֆիքսված արժեք կանանց համար
Ֆիքսված արժեք տղամարդկանց համար
Ծառայության հաշվիչ
# Ծառայություն Քանակ Գին

Ընդհանուր 0 Դ

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International