Հայաստանում բուժվելու առավելությունները

Հայաստանում բուժվելու առավելությունները

 

1․ Վիզայի արագ տրամադրում սահմանային անցակետերում

ՀՀ սահմանային անցակետերում վիզա տրամադրող ծառայությունները տրամադրում են եզակի մուտքի 21 ու 120 օրյա այցելության վիզաներ։

ԱՊՀ անդամ երկրների, ԵՄ անդամ երկրների, շենգենյան գոտու երկրների, ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների քաղաքացիները ազատված են ՀՀ մուտքի վիզայից։

Մուտքի վիզայի անհրաժեշտության վերաբրեյալ տեղեկություն ստանալեու համար սեղմեք այստեղ․

 

2․ Հասանելիություն

Գտնվելով Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում՝ Հայաստանը իդեալական վայր է բժշկական զբոսաշրջության համար: Երևանը հարմար և մոտիկ ուղղություն է այնպիսի խոշոր քաղաքներից, ինչպիսիք են Դուբայը, Փարիզը, Մոսկվան և այլ Եվրոպական ու Ասիական քաղաքները։ Մեծ քաղաքներից գործում են դեպի Երևան ուղիղ չվերթներ, որոնք հիմանականում տևում են շատ կարճ՝ մինչև 3-5 ժամ։

 

3․ Հետաքրքիր տուրիստական ուղղություն

Հայաստանում կարող եք հմայվել վարդագույն քաղաք Երևանով, այցելել բազմաթիվ թանգարաններ և պատկերասրահներ կամ բացահայտել գիշերային Երևանը՝ իր ակումբներով, ռեստորաններով, պանդոկներով, մյուզիք հոլերով և բարերով, որտեղ կարող եք վայելել որակյալ երաժշտություն ու մինչև արևածագ շարունակվող երեկույթներ:

Երևանում Ձեզ հաճույք կպատճառեն բազմաթիվ գեղեցիկ ու խնամված երևանյան զբոսայգիները՝ հետաքրիր ճարտարապետական լուծումներով ու գունագեղ շատրվաններով։

Իսկ շոփինգ սիրողների համար Երևանում կան բազմաթիվ առևտրի կենտրոններ և մոլեր, որտեղ կգտնեք հանրահայտ բրենդային հագուստ և ապրանքներ:                       

 

4․ Անվտանգություն

Հայաստանն աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշային ցանկում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ 142 երկրների շարքում:  Լինելով մեծ պատմություն ունեցող փոքր ազգ՝ հայերը շատ համերաշխ և հարգալից են ուրիշների նկատմամբ: Հայ ժողովուրդը հիրավի համարվում է աշխարհի ամենահյուրընկալ ժողովուրդներից մեկը։

 

5․ Պրոֆեսիոնալ բժիշկներ

Հայաստանը բժշկության ոլորտում երկար պատմություն ունի, որը հպարտանալու տեղիք է տալիս: Բժիշկները պրոֆեսիոնալներ են իրենց ոլորտում՝ հիմնականում վերապատրաստված Արևմտյան երկրներում։ Նրանք հաջողությամբ կատարում են ցանկացած բարդության վիրահատություններ։

 

6․ Հետվիրահատական ապաքինմանը նպաստող կլիմայական պայմաններ

Հայաստանում օդի ջերմաստիճանը երբեք շատ բարձր կամ շատ ցածր չի լինում։ Օդի խոնավությունը միջին է։ Օդը համեմատաբար մաքուր է՝ մանավանդ բարձրադիր բնակավայրերում։ Այս ամենը նպաստում են հետվիրահատական շրջանում արագ և անցավ վերականգմանը։

 

Արշակ Մնացականյան

Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար, ԲԳԹ

Անի Գևորգյան

Պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ

Ամրամ Փայտյան

Պլաստիկ վիրաբույժ

Կարեն Փայտյան

Հրավիրյալ պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ

Աննա Սարգսյան

Պլաստիկ վիրաբույժ

Աշոտ Հարությունյան

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար

Արմեն Հարությունյան

Դիմածնոտային վիրաբույժ

Արփինե Զեյնալյան

Դիմածնոտային վիրաբույժ

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International