Էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն

Գլխավոր / Էլեկտրոսրտագրություն, էխոսրտագրություն

Էլեկրտասրտագրությունը սրտի խատանքի հետազոտման և գրանցման մեթոդ է: Այն համեմատաբար մատչելի, բայց արժեքավոր հետազոտություն է: ԷՍԳ-ն հնարավորություն է տալիս որոշել սրտի կծկումների հաճախականությունը, ռիթմը, ցույց է տալիս սրտամկանի սուր կամ քրոնիկ վնասումը, ներսրտային հաղորդականության, էլեկտրոլիտային փոխանակության խանգարումները: ԷՍԳ-ն նաև սրտի իշեմիկ հիվանդության սկրինինգային մեթոդ է՝ ծանրաբեռնվածության թեստի ժամանակ: Էխոսրտագրությունը սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը կատարվում է ժամանակակից սարքերի միջոցով: Այն հնարավորություն է տալիս իրականացնել աշխատող սրտի 2D պատկերում, ինչը թույլ է տալիս դիտել փականները, խոռոչները և գլխավոր անոթները, կատարել դոպպլերոգրաֆիա:

Էխո ՍԳ-ն հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտի բնածին և ձեռքբերովի արատները, գնահատել սրտի խոռոչների չափսերը, կծկման ուժը, պատերի հաստությունը, արյան հոսքի արագությթունը խոռոչներում և խոշոր անոթներում: Էխո ՍԳ-ի ցուցումներն են՝ սրի իշեմիկ հիվանդության և դրա բարդությունների ախտորոշում, սրտի փականային հիվանդության ախտորոշում, սրտի փականային հիվանդության ախտորոշում, սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում, ոչ սրտային հիվանդությունների դեպքում սրտի գործունեության գնահատում:

 

Իրականացվում է General Electric ընկերության Vivid T8 սարքով:

Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International