Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Ակնաբուժական բաժանմունք

Աստղիկ բժշկական կենտրոնի ակնաբուժական բաժանմունքը զբաղվում է ակնային հիվանդությունների ախտորոշմամբ, կոնսերվատիվ և վիրահատական միջամտություններով: Հագեցված է նորագույն սարքավորումներով, ինչպես օրինակ՝ ախտորոշման եզակի սարքավորում հանդիսացող Canon OCT angiography, որը թույլ է տալիս ստանալ ակնահատակի մանրակրկիտ պատկեր, կատարել անգիոգրաֆիա՝ առանց կոնտրաստի:

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի ակնաբուժական բաժանմունքի հետ, որի ղեկավարը պրոֆեսոր Գերդ Աուֆորթն է, ով աշխարհի լավագույն 100 ակնաբույժների ցուցակում 2-րդ պատվավոր հորիզոնականում է:

Բաժանմունքում գործում է մանկական ակնաբուժական ծառայություն, իրականացվում է
  •  Ամբլիոպիայի բուժում
  •  Ռեֆրակցիայի շեղումների ախտորոշում և բուժում
  •  Մանկական գլաուկոմայի ախտորոշում և բուժում
  •  Աչքի բորբոքային հիվանդությունների
  •  Եղջերաթաղանթի հիվանդությունների ախտորոշում, բուժում
  •  Եղջերաթաղանթի տրանսպլանտացիա
  •  Բորբոքումների բուժում՝ ամնիոտիկ թաղանթի միջոցով
  • Շլության վիրահատական բուժում
Կատարակտի բուժում
  •  Ֆակոէմուլսիֆիկացիա
  •  Կատարակտայի էքստրակապսուլյար էքստրակցիա
  •  Ոսպնյակի հետտրավմատիկ, ուշացած իմպլանտացիա
  • Պրեմիում դասի, մուլտիֆովալ ոսպնյակների հաշվարկ և իմպլանտացիա
Գլաուկոմայի կոնսերվատիվ և վիրահատական բուժում
  •  Լազերային տրաբեկու լոպլաստիկա
  •  Լազերային իրիդոտոմիա
  •  Լազերային միկրոիմպուլսային, տրանսսկրեմալ ցիկլոֆոտոկոագուլյացիա
  •  Սինուստրաբեկուլէկտոմիա
  •  Շունտավորում (Ex-PRESS սարքի իմպլանտացիա, Istent իմպլանտացիա)

Ռեֆրակցիայի շեղումների շտկումներ (լազերային կորեկցիա)

  • Femto-Lasik • PRK • PTK
  • Եղջերաթաղանթի օղերի իմպլանտացիա

Ակնահատակի պաթոլոգիաների կոնսերվատիվ և վիրահատական բուժում

  • Վիտրէկտոմիա
  • Ակնահատակի ֆոտո-լազեր կոագուլացիա

Աչքի չարորակ նորագոյացությունների վիրահատական բուժում

Աչքի պլաստիկ վիրահատություններ
  •  Պտոզի ուղղում
  •  Բլեֆարոպլաստիկա
  •  Էկտրոպիոնի և էնտրիոպիոնի շտկում
  •  Դակրիոցիստոռինոստոմիա
  •  Կոպերի նորագոյացությունների հեռացում

Եղջերաթաղանթի հիվանդությունների վիրահատական բուժում

  • Թափանցող կերատոպլաստիկա
  • Եղջերաթաղանթի կոլագենային ամրեցում (crosslinking)

Ակնաբուժական մասնագիտական վիրասրահները համալրված վերջին սերնդի լազերային ` Alcon WaveLight EX500, FS200 , կատարակտալ վիրաբուժության Centurion, Verion համակարգ, վիտրէկտոմիայի սարքերով Canstellation Lxt, Peschke PXL Sapphire 318 (քրոսլինկինգի սարք), վիրահատական մանրադիտակներով՝ Leika, Luxor Alcon, ինչպես նաև ախտորոշիչ նորագույն սարքավորումներով՝ Oculyzer Topolyzer (Եղջերաթաղանթի տոպոգրաֆիա), Purepoint Laser System (լազեր-կոագուլյատոր), Icare տոնոմետր, էնդոթելիալ մանրադիտակ (Tomey EM4000), օպտիկական բիոմետր (Tomey OA 2000), ավտոռեֆ կերատոմետր (Tomey RC - 5000), B- scan (Tomey UD-800), OCT անգիոգրաֆ, Icare home տոնոմետր, A.R.C. Laser, համակարգչային պերիմետր HFA3 830 Automated, Visulas YAG Laser, Roland Consult-Էլեկտրոֆիզիալոգիայի սարք:

Տեսադարան
Բժիշկներ

Թադևոս Հովհաննիսյան

Ակնաբուժական բաժանմունքի կլինիկական ղեկավար

Թամարա Շահինյան

Ակնաբուժական բաժանմունքի ղեկավար

Հարակից նյութեր
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International