Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Կանանց կոնսուլտացիա

ժամանակակից վերանորոգմամբ և կահավորումով, ինչպես նաև արդիական սարքավորումներով հագեցված

Կանանց կոնցուլտացիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

Հղիների հաշվառում, հետազոտում և հսկողություն ողջ հղիության ընթացքում

Հորմոնալ շեղումների շտկում

Հղիների համար նախատեսված պարապմունքների կազմակերպում «Մայրության դպրոցի» շրջանակներում, նրանց հոգեֆիզիկական նախապատրաստում առաջիկա ծննդաբերությանը

Կրծքով սնուցման նախածննդյան և հետծննդյան անհատական խորհրդատվություն

Ընտանիքի պլանավորում (հակաբեղմնավորիչների անհատական ընտրություն)

Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների կանխման վերաբերյալ խորհրդատվություն, ախտորոշում և բուժում

➤Դեղորայքային ընդհատում

➤Պրոֆիլակտիկ գինեկոլոգիական զննում

Բաժանմունքում կատարվում են նաև կանացի սեռական օրգանների ուռուցքային հիվանդությունների վաղ ախտորոշիչ հետազոտություններ (PAP քսուք, կոլպոսկապիա, կրծքագեղձերի ՈՒՁՀ), ինչպես նաև տարբեր գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում, այդ թվում`

➤Փոքր կոնքի խոռոչի օրգանների բորբոքային հիվանդություններ

➤Արգանդի վզիկի հիվանդություններ (ռադիոալիքային բուժում «Սուրգիտրոն» ապարատով)

Կանացի սեռական օրգանների բարորակ ուռուցքային հիվանդություններ

Էնդոմետրիոզ

Կրծքագեղձերի բարորակ հիվանդություններ (մաստոպատիա)

➤Մենստրուալ ցիկլի խանգարումներ

➤Արգանդային արյունահոսություն

➤Հղիության վաղաժամ ընդհատման կանխում

➤Անպտղություն

➤Մինչև 9 շաբաթական հղիության դեղորայքային ընդհատում (ցերեկային ստացիոնարում):

Բժիշկներ

Աննա Տողրամաջյան

էսթետիկ գինեկոլոգիայի ծառայության ղեկավար Կանանց կոնսուլտացիայի բաժանմունքի ղեկավար

Հարակից նյութեր
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International