Հեմոդիալիզի բաժանմունք
Աստղիկ բկ-ում գործում է ՀՀ-ում հեմոդիալիզի լավագույն ծառայությունը, որը սպասարկում է Հանրապետության մասշտաբով ամենամեծ թվով պացիենտների: Բաժանմունքը ունի երկու մասնաճղյուղ, որոնցից մեկը տեղակայված է Աստղիկ բկ-ում (Դանիել Վարուժան 28/1), մյուսը՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տարածքում (Էզրաս Հասրաթյան 9):
Աստղիկ բկ-ում հեմոդիալիզի ծառայություն է ստանում շուրջ 400 պացիենտ, բաժանմունքն ունակ է ընդունել ևս 160 պացիենտի: Բաժանմունքում գործում է 2 առանձին սրահ՝ ոլորտի առաջատար ընկերությունների ժամանակակից 100 սարքավորումով:
Բաժանմունքում հեպատիտով և այլ վարակակիր պացիենտների համար գործում են առանձնացված սրահներ, ինչը ևս մեկ առավելություն է։
Հեմոդիալիզային բուժում ստացող, այն պացիենտների համար, ովքեր աշխատում են, սովորում կամ ունեն հասարակական զբաղվածություն, մշակվում է այցերի անհատական գրաֆիկ՝ բկ-ի մասնագետները համապատասխան հերթափոխով սպասարկում են նրանց՝ հնարավորություն տալով չկտրվել ակտիվ հասարակական կյանքից։
Բաժանմունքը սպասարկում է նաև արտասահմանից ժամանած պացիենտների, որոնք իրենց երկրեւմ ստանում են բուժում ծրագրային հեմոդիալիզի եղանակով:
Հիշեցում` հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում: