Վիրահատական բլոկ
«Աստղիկ» բկ-ի վիրահատական բլոկը հագեցված է 9 ստանդարտ վիրահատարանով.
• 1 մասնագիտացված վնասվածքաբանական-օրթոպեդիկ վիրահատարան` էլեկտրոնա-օպտիկական վերափոխիրով
• 2 ռենտգեն-վիրաբուժական միջամտական վիրահատարան (սրտի կատետերիզացիոն վիրասրահ)
• 2 կարդիովիրաբուժական վիրահատարան
• 1 մանկաբարձական վիրահատարան
• 1 հեռահար քարափշրման վիրահատարան
• Անհետաձգելի վիրահատությունների վիրասրահ (Ընդունարանին կից)
Բոլոր վիրահատարանները զինված են՝
• օդի մշտական շրջանառության և վարակազերծման հզոր կենտրոնացված համակարգով
• էլեկտրական սնուցման UPS համակարգով
• թթվածնի, ածխաթթու գազի, սեղմված օդի և վակուումի կենտրոնացված համակարգով
• հիվանդի մարմնի ջերմաստիճանի վերահսկման և կարգավորման համակարգերով
• անզգայացման և մոնիտորինգի սարքավորումներով
• էլեկտրավիրաբուժական սարքերով (մոնոպոլյար, բիպոլյար, հարմոնիկ)
• էնդոսկոպիկ վիրաբուժության սարքավորումներով և ժամանակակից HD մանրադիտակով (Karl Storz, Leica):