Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունք

2015թ.-ից «Աստղիկ» ԲԿ-ն համալրվեց ԼՕՌ ծառայությամբ, որի աշխատակիցներն իրականացնում են «Քիթ-կոկորդ-ականջաբանություն, գլխի և պարանոցի վիրաբուժություն» մասնագիտությամբ ախտորոշիչ-բուժական գործունեությունն իր ողջ ծավալով՝ ԼՕՌ օրգանների հետազոտության և բուժման նորագույն մեթոդների ներդրմամբ։

Ռինոլոգիա

Քթի և հարակից խոռոչների հիվանդությունների ժամանակ շնչառության խանգարման օբյեկտիվ գնահատում

Քթի հարակից խոռոչների ֆունկցիոնալ էնդոսկոպիկ վիրաբուժություն

Էսթետիկ և ֆունկցիոնալ ռինոպլաստիկա

Օտոլոգիա և աուդիոլոգիա

Օտոմիկրոսկոպիա և օտոէնդոսկոպիա՝ականջի հիվանդությունների ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժման նպատակներով

Միջին ականջի ախտահարումների ժամանակ սանացիոն և լսողությունը վերականգնող վիրահատություններ

Օտոնևրոլոգիական և սուրդոլոգիական ծառայություն՝ տոնալ շեմքային, խոսքային աուդիոմետրիայի, տիմպանոմետրիայի, լսողության հարուցված պոտենցիալների գրանցման, օտոակուստիկ էմիսիայի,  սարքերով

Լարինգոլոգիա

Վիդեոֆարինգոսկոպիա

➤Հարմոնիկ սկալպել, դեբրայդեր

 Ռադիոալիքային աբլաթիա

 Վիդեոֆիբրոլարինգոսկոպիա

 Ստրոբոսկոպիկ հետազոտություն՝ ձայնալարերի ձայնային ֆունկցիայի ախտահարումների ախտորոշում

➤Կոկորդի դեղորայքային ներլվացումներ՝ էնդոսկոպի հսկողության տակ

ԼՕՌ ուռուցքաբանություն

ԼՕՌ օրգանների բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրաբուժություն

Բաժանմունքում իրականացվում են այնպիսի բացառիկ ծառայություններ, ինչպիսիք են ականջի միկրովիրաբուժությունը, ԼՕՌ ուռուցքաբանությունը:

Բաժանմունքի աշխատակիցները համագործակցում են ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Հաուզի ականջի ինստիտուտի առաջատար օտոնեյրովիրաբույժների, Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի համալսարանական կլինիկայի քիթկոկորդականջաբանների, ինչպես նաևՄոսկվայի ՌԴ Բլոխինի անվան Ուռուցքաբանության կենտրոնի հետ՝ խորհրդակցությունների և փորձի փոխանակման շրջանակներում:

Տեսադարան
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International