Insurance
Insurance partners

Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները.

➤խոշոր հոդերի (կոնք ազդրային հոդ, ծնկան հոդ) էնդոպրեթազավորում՝ աշխարհի առաջատար արտադրողների էնդոպրոթեզներով

➤հոդային պաթոլոգիաների և վնասվածքների բուժում արթրոսկոպիկ վիրահատությունների միջոցով

➤ոսկրերի կոտրվածքների և հոդախախտերի բուժում (բոլոր վիրահատությունները կատարվում են նորագույն իմպլանտների կիրառմամբ, ժամանակակից վիրահատական եղանակներով, որոնք ապահովում են կայուն ֆիքսացիա և հիվանդի վաղ ակտիվացում)

➤ջլամկանային և կապանային ապարատի պաթոլոգիաների և վնասվածքների բուժում

➤սպորտային վնասվածքների բուժում

➤ոսկրաաճառային և փափուկ հյուսվածքային նորագոյացությունների բուժում

➤հենաշարժիչ համակարգի բնածին արատների և ձեռքբերովի դեֆորմացիաների վիրահատական բուժում

➤հետվնասվածքային բարդությունների (կեղծ հոդեր, ոչ ճիշտ սերտաճած կոտրվածքներ, օստեոմիելիտներ) վիրահատական բուժում

➤ոտնաթաթի և մատերի բնածին արատների և ձեռքբերովի դեֆորմացիաների վիրահատական բուժում

➤իրականացվում է դեֆարթրոզների, ջլամկանային և կապանային ապարատի պաթոլոգիաների և վնասվածքների, ոսկրերի կոտրվածքների և հոդախախտերի կոնսերվատիվ բուժում

Ծառայությունը գործում է շուրջօրյա: Բաժանմունքի տեխնիկական և մասնագիտական հագեցվածությունը հնարավություն է տալիս օգտագործել Եվրոպական չափանիշներին համապատասխան, փորձարկում անցած տեխնոլոգիաներ: Բժիշկների վերապատրաստումներն իրականացվում են Եվրոպական(Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա Ավստրիա, Իսպանիա, Չեխիա) և Ռուսաստանյան առաջատար կլինիկաներում:Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ,իրագործվում են տարվա ընթացքում մի քանի՝ անգամ տարբեր ծրագրերով:

Բաժանմունքը սերտ համագործակցության մեջ է գտնվում արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ, կատարվում են փոխադարձ այցելություններ, կազմակերպվում են համատեղ սեմինարներ և կոնֆերանսներ, անցկացվում կլոր սեղաններ՝ ուշագրավ դեպքերի քննարկումներով: Բոլոր վիրահատությունները կատարվում են քիչ ինվազիվ եղանակներով, բաժանմունքում իրականացվող ասեղային արթրոսկոպիան հնարավորություն է տալիս բարձրացնել հոդային վնասվածքների և պաթոլոգիաների ախտորոշման ճշգրտությունը:

Վերջին նորություններ