Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները
➤Ատամի պահպանման վիրահատություններ (արմատածայրի մասնահատում, հեմիսեկցիա, արմատի ամպուտացիա)
➤Ցանկացած տեղակայության ռետենցված և ապատեղված ապատեղված ատամների հեռացում
➤Պարօդոնտի հիվանդությունների վիրաբուժական բուժում (գինգիվէկտոմիա, գինգիվոտոմիա, լաթային վիրահատություններ, այդ թվում նաև վիրահատություններ ոսկրաստեղծումը խթանող զանազան նյութերի կիրառմամբ)
➤Օդոնտոգեն բորբոքային հիվանդությունների բուժում (պերիօստիտ, օստեոմիելիտ, լիմֆադենիտ, զանազան տեղակայության թարախակույտեր և ֆլեգմոնաներ)
➤Թքագեղձերի բորբոքային հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
➤Դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների և դեֆեկտների ուղղում
➤Քունքստործնոտային հոդի հիվանդությունների կոնսերվատիվ և վիրաբուժական բուժում
➤Դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում
➤Դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի բարորակ նորագոյացությունների հեռացում
➤Դիմածնոտային շրջանի բնածին բշտերի (կիստաներ) և խուղակների վիրահատությամբ հեռացում
➤Դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում
➤Զանազան պատճառներից առաջացած դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների և ոսկրերի դեֆեկտների և դեֆորմացիաների ոսկրապլաստիկ վիրահատություններ ➤Ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում
➤Դեմքի էսթետիկ վիրահատություններ, ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, օստեոպլաստիկա, օտոպլաստիկա և այլ դիմային պլաստիկ վիրահատություններ: