Insurance
Insurance partners

Էնդոկրինոլոգիական բաժանմունքը մատուցում է մասնագիտացված բժշկական օգնություն մեծահասակներին և երեխաներին՝ էնդոկրին համակարգի հիվանդությունների ախտորոշման, բուժման և երկարաժամկետ հսկողության ոլորտում։ Բաժանմունքի աշխատանքը հիմնված է ապացուցողական բժշկության սկզբունքների և միջազգային կլինիկական ուղեցույցների վրա՝ յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովելով անհատական մոտեցում։

Բաժանմունքի կառուցվածքը

Մեծահասակների էնդոկրինոլոգիա

  • ամբուլատոր խորհրդատվություն,
  • ախտորոշում և բուժման պլանավորում,
  • դեղորայքային բուժման ընտրություն և ճշգրտում,
  • դիսպանսեր հսկողություն,
  • ցերեկային ստացիոնար

Մանկական էնդոկրինոլոգիա

  • ամբուլատոր խորհրդատվություն,
  • երեխաների և դեռահասների էնդոկրին հիվանդությունների ախտորոշում, բուժում և դինամիկ հսկողություն։

Մեր մասնագիտացման ուղղությունները

Բաժանմունքում իրականացվում է հետևյալ հիվանդությունների ախտորոշումն ու բուժումը․

  • 1-ին և 2-րդ տիպի շաքարային դիաբետ,
  • հղիության ընթացքում զարգացած շաքարային դիաբետ,
  • վահանաձև գեղձի հիվանդություններ,
  • հիպոֆիզի հիվանդություններ,
  • մակերիկամների հիվանդություններ,
  • հարավահանաձև գեղձերի հիվանդություններ և կալցիումաֆոսֆորային փոխանակության խանգարումներ,
  • օստեոպորոզ և ոսկրային նյութափոխանակության այլ խանգարումներ,
  • ճարպակալում և մետաբոլիկ համախտանիշ,
  • լիպիդային փոխանակության խանգարումներ,
  • էնդոկրին ծագման զարկերակային գերճնշում,
  • երեխաների աճի և սեռական զարգացման խանգարումներ,
  • մանկական տարիքի բնածին և ձեռքբերովի էնդոկրին հիվանդություններ,
  • հորմոնային այլ խանգարումներ։

Շաքարային դիաբետի ժամանակակից կառավարում

Բաժանմունքում շաքարային դիաբետով պացիենտների վարումն իրականացվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։

Մեր ծառայությունները ներառում են․

  • ինսուլինային պոմպերի տեղադրում և անհատական կարգավորում,
  • պացիենտների ուսուցում ինսուլինային պոմպային թերապիայի վերաբերյալ,
  • գլյուկոզայի շարունակական մոնիթորինգի (CGM) համակարգերի տեղադրում, միացում և հետագա հսկողություն,
  • գլիկեմիայի տվյալների վերլուծություն՝ ժամանակակից թվային հարթակների օգնությամբ,
  • շաքարային դիաբետի ինքնակառավարման և ինքնահսկողության ուսուցում։

Բաժանմունքի մասնագետները տրամադրում են համալիր և շարունակական մասնագիտական աջակցություն բոլոր տարիքային խմբերի պացիենտներին՝ նպաստելով հիվանդության արդյունավետ վերահսկմանը, բարդությունների կանխարգելմանը և կյանքի որակի բարելավմանը։

Վերջին նորություններ