Որակի կառավարման ծառայություն

Աստղիկ բկ Որակի կառավարման ծառայությունը ստեղծվել է 2019 թ.:

Աստղիկ բկ ամբողջ գործունեությունն ու ընթացակարգերը հիմնված են որակի ապահովման միջազգային առողջապահական բարձր ստանդարտների վրա: Ծառայությունը ձևավորվեց՝ այդ չափանիշները մշտապես պահպանելու և որակապես կատարելագործելու նպատակով:

Ծառայության հիմնական խնդիրն է որակի կառավարման համակարգի ներդրումը և ISO 9001:2015 և JCI ստանդարտների ապահովումը Աստղիկ բկ-ում:

Որակի կառավարումն իրականացվում է ամենօրյա վերլուծական և հետազոտական մի շարք գործառույթների միջոցով:

  • Ներքին քաղաքականության և ընթացակարգերի մշակում
  • Ներքին փաստաթղթաշրջանառության կառավարում
  • Բուժառուների կարծիքի ուսումնասիրում,  բողոքների կառավարում և վերլուծում
  • Ներքին հանձնաժողովների  կազմակերպում
  • Ներքին և արտաքին աուդիտների կազմակերպում և իրականացում
  • բժշկական անձնակազմի գնահատման և մոտիվացման hամակարգի ստեղծում
  • Պատահարների և բարդությունների գրանցում և մոնիտորինգ
  • Բարելավման առաջարկների հավաքում և կառավարում
  • Անձնակազմի ուսուցում՝ ISO9001, JCI պահանջներին և գործելակարգերին
  • Որակի բարելավման և պացիենտի անվտանգության ծրագրի մշակում և իրականացում
  • Զանգերի կենտրոնի կառավարում ևայլն
  • Ռիսկերի կառավարման համակարգի ներդրում

Շենքային պայմանների պահպանումից  մինչև մասնագիտական պրոֆեսիոնալ գործունեություն Աստղիկ բկ-ում իրականացվում է որակի համակարգված հսկողությամբ և կառավարմամբ՝ համապատասխան որակավորում և կրթություն ունեցող մասնագետների կողմից:

Բժիշկներ

Սիրանուշ Շախկուլյան

Որակի կառավարման ծառայության ղեկավար

Հարակից նյութեր
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International