Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
Բաժանմունքի հիմնական գործունեությունն է վահանաձև, հարվահանաձև գեղձերի և մակերիկամների հիվանդությունների բուժումը: Այն իրականացվում է նորագույն եղանակների և սարքավորումների կիրառմամբ, ինչի շնորհիվ նվազեցվել է վիրահատական տրավմայի աստիճանը և կրճատվել են ներհիվանդանոցային հոսպիտալիզացիայի ժամկետները՝ մինչև 1-3 օր:
Բաժանմունքի մասնագետները տիրապետում և ինքնուրույն կատարում են ուլտրաձայնային հետազոտություն և պունկցիոն բիոպսիա, ինչը հնարավորություն է տալիս հստակ պլանավորել վիրահատության տեսակը և ծավալը, կանխել հնարավոր բարդությունները: Անհրաժեշտության դեպքում, վիրահատության ժամանակ կատարվում է ներվիրահատական ՈՒՁՀ՝ շարժական սարքի կիրառմամբ:
Բաժանմունքը սերտորեն համագործակցում է ՌԴ-ի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:
Բաժանմունքում իրականացվում են.
- Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժում
- Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների վիրահատական բուժում
- Վահանաձև գեղձի բարորակ հանգույցների ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով/քայքայումով
- Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի վիրահատական բուժում
- Դիֆուզ տոքսիկ /թունավոր/ խպիպի կոնսերվատիվ բուժում
- Տոքսիկ հանգուցավոր խպիպի վիրահատական բուժում
- Տոքսիկ հանգուցավոր խպիպի ոչ վիրահատական բուժում՝ հանգույցի ներհյուսվածքային դեստրուկցիայով
- Վահանաձև գեղձի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լիմֆոդիսսեկցիա
- Կրկնվող խպիպի բուժում
- Վահանաձև գեղձի բորբոքային հիվանդությունների բուժում
- Հարվահանաձև գեղձերի հիվանդությունների բուժումը
- Հարվահանաձև գեղձի հեռացում՝ առաջնային հիպերպարաթիրեոզի ժամանակ
- Հարվահանաձև գեղձերի հեռացում աուտոտրանսպլանտացիայով՝ երկրորդային հիպերպարաթիրեոզի ժամանակ
- Հիպոպարաթիրոեզի կոնսերվատիվ բուժում
- Մակերիկամների հիվանդությունների բուժումը
Ծառայության զարգացման հիմնական ուղեցույցները.
- Էնդո-վիդեոօժանդակումով վիրահատությունների լայն կիրառումը վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների վիրահատական բուժման ժամանակ
- Հետադարձ և վերին կոկորդային նյարդերի ներվիրահատական նեյրոմոնիտորինգի ներդրումը կլինիկայում
- Էնդոկրին համակարգի օրգանների չարորակ գոյացությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ ժամանակակից միջազգային արձանագրությունների ներդրումը կլինիկական պրակտիկա
- Ծառայության բժիշկների կրթական և գիտա-պրակտիկ մակարդակի մշտական բարձրացումը, պարբերաբար վերապատրաստումներիև փորձի փոխանակումների իրականացումը
- Նորագույն բժշկական եղանակների ներդրումը
- Վահանաձև և հարվահանաձև գեղձերի վրա կատարվող վիրահատություններից հետո հետվիրահատական բարդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների մշակում։