Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Հեմոդիալիզի բաժանմունք

Աստղիկ ԲԿ  հեմոդիալիզի բաժանմունքը (Միքայելյան մասնաճյուղ)   գտնվում է Միքայելյանի անվ. Վիրաբուժության ինստիտուտի տարածքում:

Բաժանմունքը բացվել է 2020թ. մայիսի 1-ին և արդեն վայելում է բարձր հեղինակություն:

Հեմոդիալիզի բաժանմունքը հագեցած է վերջին սերնդի նորագույն սարքավորումներով, ունի հեմոդիալիզի 4 սրահ, որտեղ տեղադրված են B.Braun ֆիրմայի հեմոդիալիզի 50 սարքավորումներ, ունի հարմարավետ բազմաֆունկցիոնալ բազկաթոռներ, անհատական հեռուստացույցներ ականջակալներով: Բաժանմունքում գործում է  վերջին սերնդի ջրամաքրման 2 համակարգ: Ունի կենտրոնացված օդափոխություն (տաքացում և սառեցում): Բուժանձնակազմը կազմված է արհեստավարժ, արտերկրում վերապատրաստումներ անցած մասնագետներից, որոնք զբաղվում են շարունակական  ինքնակրթությամբ, պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղաններ, մասնակցում են միջազգային կոնֆերանսներին:

Բաժանմունքում պարբերաբար սեանսներ են ստանում Հայաստան ժամանած հյուրեր ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից, Ֆրանսիայից:

Բաժանմունքն ունի առանձին ավտոկայանատեղի, լավ կահավորված հանդերձարաններ, սպասասրահ:

Հիշեցում` հեմոդիալիզը ՀՀ քաղաքացիների համար իրականացվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:

Բժիշկներ

Մարտին Կուզիկյան

Միքայելյան մասնաճյուղի հեմոդիալիզի բաժանմունքի ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International