Օնկոգինեկոլոգիական ծառայություն
Ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայությունում իրականացվում է կանացի սեռական օրգանների նախաքաղցկեղային հիվանդությունների, բարորակ և չարորակ ուռուցքների ախտորոշում և բուժում։
Աստղիկ ԲԿ-ի տեխնիկական հագեցվածությունը և բազմապրոֆիլ բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը թույլ է տալիս ուռուցքով հիվանդների ախտորոշման ճշգրտությունը հասցնել առավելագույնի, ինչը հնարավորություն է տալիս ստանալ բուժման այն արդյունքները, որոնք գրանցվում են Եվրոպական առաջատար կլինիկաներում։
Բաժանմունքում աշխատող բժիշկները հանդիսանում են Օնկոգինեկոլոգների Եվրոպական Միության (ESGO\ENYGO) անդամներ
և պարբերաբար անցնում են վերապատրաստումներ արտասահմանյան առաջատար կլինիկաներում՝ կիրառելով դրսում ձեռք բերված նորարական բուժման մեթոդները մեր կլինիկայում՝ առաջներդվելով միջազգային ուղեցույցներով (NCCN, ESGO)։
Ծառայությունում իրականցվում է
- էնդոմետրիումի քաղցկեղի վիրահատական բուժում՝ լապարոսկոպիկ (նորագույն ICG ներկման մեթոդով) և բաց եղանակներով,
- ձվարանների քաղցկեղի վիրահատական բուժում՝ փուլավորող և ցիտոռեդուկտիվ վիրահատություններ,
- արգանդի վզիկի քաղցկեղի վիրահատական բուժում՝ ռադիկալ հիստերէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
- արտաքին սեռական օրգանների վիրահատական բուժում՝ ռադիկալ վուլվէկտոմիաներ՝ լիմֆոդիսեկցիայով,
- հատուկ դեպքերում ուռուցք ունեցող երիտասարդ կանանց մոտ կատարվում են նաև օրգանապահպան վիրահատություններ՝ պահպանելով պտղաբերությունը,
- բարորակ ուռուցքների (միոմաներ, ձվարանների կիստոմաներ) վիրահատական բուժում լապարոսկոպիկ եղանակով,
- փոքր կոնքի օրգանների իջեցման կապակցությամբ կատարվող ռեկոնստրուկտիվ վիրահատություններ՝ լապարոսկոպիկ և հեշտոցային եղանակներով,
- արգանդի խոռոչի պաթոլոգիաների ժամանակ՝ ախտորոշիչ և բուժական հիստերոսկոպիաներ։
Ուռուցքաբանական գինեկոլոգիայի ծառայության ղեկավարն է Ժիրայր Արթուրի Մալաքյանը