Նորածնային բաժանմունք
Աստղիկ բկ-ի Նորածնային ծառայությունն առանձնանում է իր՝ Հայաստանում եզակի սարքավորումներով, մասնավորապես՝ ծայրահեղ անհաս նորածինների բուժման և խնամքի համար նախատեսված Caleo Drager կյուվեզներ, Drager շնչառական ապարատներ և վերակենդանացման սեղանիկներ, ջերմակարգավորիչ սարքեր գելային տաքացվող ներքնակներ, ֆոտոթերապիայի ժամանակակից լամպեր։
Բաժանմունքում իրականացվում են
➤ռեսպիրատոր թերապիա ժամանակակից “Bubble- CPAP” , “ High Flow” և թոքերի արհեստական շնչառության(ԹԱՇ) Drager նորագույն շնչառական սարքերովերով,
➤ֆոտոթերապիա` բարձրորակ Drager լամպերով,
➤ախտորոշում` ռենտգենոգրաֆիա տեղում, էխոսրտագրություն և մանկական սրտաբանի կոնսուլտացիա, ընդհանուր ՈՒՁՀ, նեյրոսոնոգրաֆիա, համակարգչային շերտագրում և ՄՌՏ հետազոտություն՞
➤լաբորատոր բոլոր հետազոտությունները (ներառյալ թթվահիմնային հավասարակշռության որոշում, արյան ստերիլություն և այլն):
Նորածնային բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները
➤առողջ երեխաների հոգատար խնամք և հսկողություն, որտեղ բկ-ի փորձառու անձնակազմն օգնում է մայրերին ճիշտ խնամել և կերակրել իրենց բալիկներին և խորհուրդներ է տալիս հետագա խնամքի վերաբերյալ,
➤նորածինների վերակենդանացում և ինտենսիվ թերապիա, հետագա բուժում խնամքի երկրորդ էտապի բաժանմունքում
➤հիվանդ նորածինների ախտորոշում, բուժում և հետագա հսկողություն:
Անհաս նորածինների խնամքի II էտապում իրականացվում է բուժված անհաս նորածինների հետագա խնամք և մայրերի ուսուցում:
Բուժված և դուրս գրված հիվանդ նորածիններին կատարվում է հետագա հսկողություն և խորհրդատվություն:
Բաժանմունքի բոլոր ծառայությունները համապատասխանում են III մակարդակին:
Նորածնային բաժանմունքում աշխատում են ՀՀ-ում (Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Հետբուհական Շարունակական Բժշկական Կրթության Նեոնատոլոգիայի ամբիոնի բազայի վրա), ՌՌԴ-ում (Մոսկվայի և Սանկտ-Պետերբուրգի պերինատոլոգիայի կենտրոններում) և Եվրոպական երկրներում (Մեծ Բրիտանիա և Ավստրիա) վերապատրաստում անցած մասնագետներ:
Բաժանմունքը համագործակցում է «Լոնդոնի Իմպերիալ Քոլեջ» և «Birth Link» կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են ռեսպիրատոր թերապիայի ծրագիր,ինչպես նաև Ակադեմիկոս Կուլակովի անվան «Մանկաբարձության, Գինեկոլոգիայի և Պերինատոլոգիայի Գիտահետազոտական կենտրոնի» և Սանկտ-Պետերբուրգի «Ալմազովի անվան Պերինատոլոգիայի կենտրոնի» հետ, որտեղ մեր բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են: