Սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունք
Բաժանմունքում իրականացվում են ամբուլատոր և ստացիոնար ծառայություններ:
Բաժանմունքում իրականացվող ամբուլատոր ծառայությունն իր մեջ ներառում է
➤Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)
➤Էխոսրտագրություն
➤Հոլտեր մոնիտորինգ (24 ժամյա ԷՍԳ)
➤Էվենտ մոնիտորինգ (սրտխփոցների էպիզոդների գրանցում)
➤Սրտի ռիթմը վարող սարքերի (ՍՌՎՍ) աշխատանքի ստուգում
➤Ֆիզիկական ծանրաբեռնվածության (Տրեդմիլլ) թեստ, զարկերակային ճնշման մոնիտորինգ:
Իրականացվում են նաև արտագնա կոնսուլտացիաներ: Ստացիոնար ծառայություններ
➤Սրտի խոռոչների կաթետերիզացիա
➤Սրտի անոթների սելեկտիվ անգիոգրաֆիա (կորոնարոգրաֆիա)
➤Վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթների, գլխուղեղի և երիկամների անգիոգրաֆիա
➤Սրտի անոթների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
➤Սրտի ռիթմը վարող սարքերի (ստիմուլյատորներ), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների, սրտի աշխատանքը վերասինխրոնացնող սարքերի և դիագնոստիկ մինի համակարգերի իմպլանտացիաներ
➤Սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ բոլոր տեսակի ռիթմի խանգարումների դեպքում (այն իրենից ներկայացնում է ներսրտային հետազոտություն սրտի արագ, անկանոն խանգարումներն ախտորոշելու համար սրտի փորոքային և վերփորոքային ռիթմի խանգարումների ռադիոհաճախականային աբլյացիա):
Պացիենտների և անձնակազմի համար ստեղծված են հարմարավետ և ՀՀ-ում նախադեպը չունեցող անվտանգ պայմաններ. մասնագիտացված, արհեստավարժ և պրոֆեսիոնալ բժշկական խմբի և ադմինիստրատիվ անձնակազմի, ժամանակակից սարքավորումների և պարբերաբար արտերկրից հրավիրված մասնագետների շնորհիվ բաժինն արժանացել է իր հիվանդների վստահությանը: Բաժանմունքի բոլոր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և մասնագիտացում են անցնում Եվրոպայի և ԱՄՆ-ի հայտնի կլինիկաներում, եվրոպական և միջազգային մասնագիտական կոնգրեսներում: Բաժանմունքի սրտաբանները համարվում են եվրոպական մասնագիտական մի շարք ասոցացիաների անդամներ, այդ թվում` Եվրոպայի սրտի ասոցացիայի, Սրտային անբավարարության ասոցացիայի (HFA), Սրտի Ռիթմի խանգարման եվրոպական ասոցացիայի (ECAS) և Եվրոպայի ինվազիվ սրտաբանության սերտիֆիկացված անդամներ: Պարբերաբար սրտաբանական, առիթմոլոգիական կենտրոն են հրավիրվում առաջատար մասնագետներ Մոսկվայից, Չեխիայից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:
Անհրաժեշտության դեպքում անցկացվում են հեռահար կոնսուլտացիաներ տվյալ մասնագետների հետ: Աստղիկ բկ-ի սրտաբանական, առիթմոլոգիական բաժանմունքը ՀՀ-ում միակ կենտրոնն է, որտեղ իրականացվում է նախասրտերի շողացման աբլյացիա` թոքային երակների իզոլյացիա։
Բաժանմունքը ՀՀ-ում եզակի է նաև հետևյալ ծառայությունների մասով
➤Բաժանմունքում իրականացվում է սթրես-էխոկարդիոգրաֆիա հետազոտություն
➤Իրականացվում է սրտի ռիթմի խանգարումով տառապող երեխաների բուժօգնություն
➤Ինվազիվ միջամտություններ` սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիաներ և աբլյացիաներ
➤Ստեղծված է հիվանդների ամբողջական պատմության թվային քարտադարան, որն ապահովում է նրանց մշտական բժշկական հսկողությունը, թույլ է տալիս գնահատել մատուցվող բուժման արդյունքները և տվյալ հիվանդության տարածվածությունը տարածաշրջանում
➤Բաժանմունքը կազմակերպում է սեմինարներ ՀՀ և տարածաշրջանի սրտաբանների և պրակտիկայի բժիշկների համար
➤Գործում է երիտասարդ բժիշկների համար նախատեսված fellowship ծրագիր
➤Բաժանմունքի աշխատակիցների շարունակական մասնագիտական կրթությունը բարձրացնելու համար կազմակերպվում են ներքին սեմինարներ
➤Իրականացվում է կրթական նյութերի հրատարակում բժիշկների և պացիենտների համար։