Ընդհանուր թերապիայի բաժանմունք
Թերապևտիկ ամբուլատոր բաժանմունքում աշխատում են բարձր որակավորում ունեցող բժիշկ- թերապևտներ:
ԸՆդհանուր թերապիայի բաժանմունքում գործում են հետևյալ ծառայությունները
➤ընդհանուր թերապիա
➤գաստրոէնտերոլոգիա
➤ռևմատոլոգիա
➤ալերգոլոգիա
➤լյարդաբանություն
Բաժանմունք կարող են դիմել`
➤սիրտ-անոթային խնդիրներով
➤շնչառական խնդիրներով
➤ստամոքսաղիքային տրակտի խնդիրներով
➤ռևմատոլոգիական խնդիրներով
➤ալերգիայի խնդիրներով
Գաստրոէնտերոլոգիան ուսումնասիրում է մասնավորապես կերակրափողի, ստամոքսի, տասներկումատնյա աղու, աղիների, լյարդի, լեղապարկի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունները:Սխալ սննդակարգը, ժառանգական և սթրեսային գործոնները հաճախ հանգեցնում են այս օրգան-համակարգերի լիարժեք աշխատանքի խափանման: Մեր մասնագետների գրագետ մոտեցման շնորհիվ կձերբազատվեք նման խնդիրներից:
Ռևմոտոլոգիայի բաժինը զբաղվում է սիստեմային հիվանդություններով, որոնցից են օստեոարթրոզը, արթրիտը, հոդատապը սիստեմային կարմիր գայլախտը, սկլերոդերմիան և այլն:
Ալերգոլոգիան ուսումնասիրում է տարբեր ալերգիաների ախտածագումը, ախտանիշները, բուժման և կանխարգելման սկզբունքները: Ալերգիայի առաջացումը ունի անհատական սկզբունք, ուստի մոտեցումը նույնպես պետք է լինի անհատական և հիմնովին:
Բաժանմունքի բոլոր մասնագետները կատարում են նաև կոնսուլտացիաներ հիվանդանոցի բոլոր բաժանմունքներում: