Նյարդաբանական բաժանմունք
«Աստղիկ» բկ-ի Ընդհանուր նյարդաբանական բաժանմունքը սպասարկում է նյարդային համակարգի տարբեր հիվանդություններով տառապող հիվանդների, որոնց թվում գերակշիռ մաս են կազմում անոթային հիվանդությունները: Բաժանմունքում համակողմանի բուժում են ստանում նյարդաբանական տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ՝ ռադիկուլիտ, գլխացավ, միգրեն, նևրոզ, պոլինևրոպաթիաներ և այլն: Հիվանդների բուժման և հետազոտությունների ցանկի մեջ ընդգրկված են ժամանակակից մեթոդներ՝ համակարգչային տոմոգրաֆիա, գլխի մագիստրալ և ներգանգային անոթների դուպլեքս-դոպլերոգրաֆիա, արյան ծավալուն բիոքիմիական և ռեոլոգիկ լաբորատոր հետազոտություն և այլն:
Բաժանմունքում իրականացվում են նյարդային համակարգի տարբեր բնույթի հիվանդությունների բուժում, մասնավորապես
➤Բորբոքային հիվանդությունների
➤Համակարգային նեյրոդեգեներատիվ հիվանդությունների
➤Ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումների նյարդաբանական բարդությունների
➤ Անոթային հիվանդությունների
➤Պարոքսիզմալ վիճակներ
Բաժանմուքում աշխատում են հմուտ, փորձառու կլինիցիստ-նյարդաբաններ, ֆիզիոթերապևտ, ռեֆլեքսոթերապևտ, մերսող, կարիքի դեպքում` հոգեթերապևտ լիարժեք և բազմապրոֆիլ բուժումն ու վերականգնումը իրականացնելու համար:
Բաժանմունքի մասնագետները վաղ ժամանակներից գիտապրակտիկ համագործակցություն ունեն Ս. Պետերբուրգի համալսարանական կլինիկայի նյարդաբանական ծառայության հետ: Վերակենդանացման բաժանմունքի հետ համատեղ բաժանմունքը նախապատրաստվում է համակարգային թրոմբոլիտիկ թերապիայի ներդրմանը՝ սուր իշեմիկ ինսուլտներով հիվանդների ընդհանուր բուժման գործում: