Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Անեսթեզիոլոգիայի, վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք

Աստղիկ բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի, վերակենդանացման, անզգայացման և անհետաձգելի բուժօգնության ծառայությունը նախատեսված է անհետաձգելի բուժօգնության, երկարատև ինթենսիվ թերապիայի, պլանային և անհետաձգելի վիրահատությունների իրականացման համար: Այս բոլորը մեկ ծառայության մեջ ներառելը հնարավորություն է տալիս կառուցվածքային և ռազմավարական առումով որակյալ վերահսկողություն սահմանել վերոնշյալ բաժանմունքների համագործակցությունը և աշխատանքները ներդաշնակ ապահովելու նպատակով: Ինտենսիվ թերապիան և վերակենդանացման բաժանմունքը ծավալված են 23 մահճակալների վրա՝ ներառելով նաև սանհիգիենիկ և էպիդեմոլոգիական նորմատիվներին համապատասխան 2 մեկուսարան, որոնք նախատեսված են որոշ հիվանդությունների դեպքում բուժառուներին մեկուսացնելու համար:

Անզգայացման բաժանմունքն ունի 10 վիրասրահ, հետվիրահատական սրահ 10 մահճակալներով՝ ապահովելով օրական 50 և ավելի պլանային և անհետաձգելի վիրահատություն:

Անհետաձգելի բուժօգնության (ԱԲՕ) կամ շտապօգնության բաժանմունքը ներառում է ընդունարանն ու շտապ օգնության ծառայությունը՝ ապահովելով շտապ և անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցողների ամենօրյա մեծաքանակ սպասարկումը: Բաժանմունքը հագեցված է ճշգրիտ և ժամանակակից եվրոպական արտադրության սարքավորումներով և պարագաներով, ինչպես նաև ավտոմատ կենտրոնացված օդափոխության, ջերմակայունության, թթվածնի, օդի և ասպիրացիոն համակարգերով:

Բժիշկներ

Հայկ Անտոնյան

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի ղեկավար

Անահիտ Հախեյան

Վերակենդանացման ծառայության ղեկավար

Մանուկ Յազչյան

Անհետաձգելի բուժօգնության և ընդունարանի ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International