Անոթանեյրովիրաբուժական բաժանմունք
Աստղիկ ԲԿ-ի անոթանեյրովիրաբուժական բաժանմունքը հագեցած է ԱՆ կողմից սահմանված կաթվածի համապարփակ կենտրոններին ներկայացվող անհրաժեշտ բոլոր պահանջներով:
Մեր ծառայությունները ներառում են
- Գլխուղեղի սուր կաթվածի ծառայություն՝ ն/ե թրոմբոլիզիս և մեխանիկական թրոմբէկտոմիա
Իրականացվում է գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի նորարարական բուժում ն/ե թրոմբալուծիչ դեղորայքի ներարկման և էնդովասկուլյար եղանակով թրոմբահեռացման միջոցով:
Գլխուղեղի սուր կաթվածի ծառայության կազմակերպման հիմք է հանդիսանում պացիենտի մոտ գլխուղեղի իշեմիկ կաթված ախտորոշումը կլինիկական նշանների ի հայտ գալուց 0-24 ժամերի ընթացքում: Ծառայությունը ներառում է նաև անցողիկ իշեմիկ գրոհների դինամիկ հսկողություն,մոնիտորինգ, ախտորոշում և բուժում:
Ծառայության ռազմավարությունն է ապահովել ժամանակակից բժշկության պահանջներին համապատասխան որակյալ բուժսպասարկում,որի իրականացման համար բաժանմունքը ունի անհրաժեշտ կադրային և տեխնիկական հագեցվածություն:Այն ներառում է կաթվածի անհետաձգելի բուժօգնության և սպասարկման սենյակի առկայություն, նեյրոինտենսիվ թերապիայի, սուր և ենթասուր կաթվածի բաժանմունք, գերժամանակակից ճառագայթային ախտորոշիչ և կաթետերային լաբորատորիա ,կաթվածի բազմաֆունկցիոնալ թիմ նյարդաբանի, կաթվածի բուժքրոջ, նեյրոռադիոլոգի նեյրովիրաբույժի, լոգոպեդի, կինեզիստի և այլնի մասնակցությամբ :
Մեր մասնագետները աշխատում են 24/7 հիմունքով, հստակ սահմանված գործելակարգով և ուղեցույցերով ապահովելով մուլտիդիսցիպլինար մոտեցում յուրաքանչյուր պացիենտին սկսած առաջին բուժօգնությունից մինչև կաթվածի վերականգնում:
- Սուբստրակցիոն ցերեբրալ անգիոգրաֆիա
Նախատեսված է գլխուղեղի տարբեր անոթային հիվանդությունների ախտորոշման համար ինչպիսիք են պարանոցային և ներգանգային անոթների աթերոսկլերոտիկ ախտահարումը, արտերիո-վենոզ մալֆորմացիաները, գլխուղեղի անոթների անևրիզմաները, և այլն:
- Էքսրակրանիալ անոթների բալոն անգիոպլասիկա և ստենտավորում
Կիրառվում է անոթների աթերոսկլերոտիկ հիվանդության դեպքում գլխուղեղի իշեմիկ կաթվածի կանխարգելման և գլխուղեղի արյան շրջանառության բարելավման նպատակով:
- Գլխուղեղի կաթվածի ամբուլատոր ծառայություն
Իրականացվում է գլխուղեղի կաթվածի առաջացման ռիսկի գնահատում, պատճառագիտության հայտնաբերում, առաջնային և երկրորդային կանխարգելիչ միջոցառումներ թիրախային թերապիաների կիրառմամբ:
5 . Կինեզոթերապիա և լոգոպեդի ծառայություն
Ներառում է վաղ ինսուլտային և հետինսուլտային շրջանում մասնագիտացված վերականգնողական թերապիաներ նպաստելով պացիենտների ինքնասպասարկման, առօրյա գործունեության և կյանքի որակի վերականգնմանը:
- Լուսաքարոզչական և կրթական ծրագրերի իրականացում բնակչության ռիսկի խմբերի, առաջնային օղակի մասնագետների և կաթվածով զբաղվող այլ մասնագետների համար: