Էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
Բաժանմունքի մասին
1991թ. առաջին անգամ Հայաստանում պրոֆեսոր Ա.Ռ. Մելիքյանը «Մալաթիա» ԲԿ-ում, ներկայիս «Աստղիկ» ԲԿ, կատարեց վիրահատություն՝ լապարասկոպիկ եղանակով: 1995թ. այստեղ բացվեց լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք, որը հենք հանդիսացավ 1998թ.-ին ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի կազմում Էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի հիմնադրման համար: Բաժանմունքը մինչ օրս էլ գործում է «Աստղիկ» ԲԿ-ում և կոչվում է էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք:
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները
➤Ախտորոշիչ լապարոսկոպիա (հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում, բիոպսիա, ցիտոլոգիական և բակտերիոլոգիական քննության համար անհրաժեշտ հեղուկի վերցնում):
➤Որովայնի խոռոչի վիրահատություններ (լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիա, ապենդէկտոմիա, ճողվածքահատում՝ որակյալ պոլիպրոպիլենային ցանցերի կիրառումով, լյարդի էխինոկոկէկտոմիա, լյարդի թարախակույտերի լապարոսկոպիկ վիրահատություններ, ֆունդոպլիկացիա ըստ Նիսենի (ստոծանու ճողվածքների ժամանակ), կպումների անջատում (աղիքային անանցանելիության ժամանակ), ստամոքսի և 12-մատնյա աղու թափածակված խոցի կարում) սպլենէկտոմիա, վիրահատություններ շնչուղիների վրա:
➤Իրականացվում են բարիատրիկ վիրահատություններ ավել քաշ ունեցող, ճարպակալումով պացիենտներին, ստամոքսի բալոնի տեղադրում էնդոսկոպիկ եղանակով
➤Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով
➤Ուրոլոգիական հիվանդությունների աշտորոշում և բուժում լապարոսկոպիկ եղանակով
էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում իրականացվող բոլոր ծառայությունները մատուցվում են արհեստավարժ մասնագետների կողմից և երաշխավորվում է բարձր որակ
Բաժանմունքը և ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնը համագործակցություն և սերտ կապեր են հաստատել Լոնդոնի կայսերական բժշկական քոլեջի և Ռուսաստանի մի քանի առաջատար կլինիկաների հետ:
«Աստղիկ» ԲԿ-ի էնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում վիրահատություններն իրականացվում են ոլորտում առաջատար՝ գերմանական Karl Storz, Olympus ընկերությունների բարձրակարգ սարքավորումներով: