Արյան բանկ
Դոնոր կարող է հանդիսանալ ցանկացած առողջ մարդ ինչպես կամավոր, այնպես էլ վճարովի հիմունքներով
Դոնոր կարող են դառնալ.
18 տարին լրացած, մինչև 60 տարեկան
53 կգ-ից ավել քաշ ունեցող կանայք և 63 կգ-ից ավելի քաշ ունեցող տղամարդիկ,
Առողջ քաղաքացիները, սակայն կան նաև հատուկ բժշկական հակացուցումներ
Եթե դուք ունեք որևէ հիվանդություն, սակայն այն չի մտնում հակացուցումների մեջ, ընդունում եք դեղորայքային պրեպարատներ, որոնք նույնպես չեն համարվում հակացուցում:
Հարազատները կամ առաջնակի դոնորները, ովքեր արյունատվությունից առաջ անցնելու են ԱՆ պահանջներին համապատասխան գրանցում և հետազոտություն:
Արյունատվություն իրականացնել խորհուրդ չի տրվում, եթե
➤Կա ինքնազգացողության վատացում (գլխապտույտ, գլխացավ, թուլություն)
➤Նախորդ գիշեր ունեցել եք ոչ լիարժեք քուն
➤Մեկ օր առաջ ընդունել եք տապակած, յուղոտ, ճարպոտ կամ կծու սնունդ, ինչպես նաև կաթնամթերք և ձու
Արգելվում է պրոցեդուրայից 48 ժամ առաջ ոգելից խմիչքի օգտագործում, 72 ժամ առաջ ասպիրինային և անալգետիկ դեղորայքի ընդունում:
Արյունատվությունից հետո խորհուրդ է տրվում
➤Մի որոշ ժամանակ նստած մնալ, մոտ 10-15 րոպե, եթե կա ինքնազգացողության վատացում, տեղյակ պահեք բժշկական անձնակազմին
➤3-4 ժամվա ընթացքում մի հանեք վիրակապը: Խուսափեք այն թրջելուց
➤Արյունատվությունից 2 ժամվա ընթացքում մի ծխեք
➤Տվյալ օրը խուսափեք գերծանրաբեռնվածությունից, ծանր իրեր բարձրացնելուց, ֆիզիկական ակտիվությունից
➤Օրվա ընթացքում օգտագործեք մեծ քանակությամբ հեղուկներ, ոչ պակաս քան 2 լիտրը
Արյունատրման պրոցեսի հաճախականությունը
➤Տարվա ընթացքում մաքսիմալ քանակն արյունատվության 4 անգամ է
➤Ինտերվալը արյունատվության մեջ պետք է լինի 90 օր
Անհրաժեշտ է ունենալ անձնագիր և անձնագրի պատճեն