Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Լաբորատորիա

«Աստղիկ» ԲԿ-ում գործում է միջազգային չափանիշներին համապատասխան վերջին սերնդի սարքավորումներով (Roche, Ortho Clinical Diagnostics, Sysmex) հագեցված լաբորատորիա:

Աստղիկ բկ-ի լաբորատորիան ՀՀ ամենամեծ լաբորատորիաներից մեկն է, որն ունի մասնաճյուղեր Երևանում և ՀՀ մարզերում։

Լաբորատորիայում տարեկան իրականացվում է ավելի քան 1 500 000 հետազոտություն՝ տարբեր ոլորտներում։

Լաբորատոր թիմը բաղկացած է բարձր փորձառու բժիշկներից՝ հիստոլոգներ, բջջաբաններ, պաթոլոգներ, լաբորանտներ, կենսաբաններ,  մանրէաբաններ և աշխատանքի այլ մասնագետներ:

Լաբորատորիայում գործում են հետևյալ ստորաբաժանմունքները

➤Բիոքիմիական

➤Կլինիկական

➤Շճաբանական

Մանրէաբանական 

➤Բջջաբանական

➤Հյուսվածքաբանական

➤Իմունոլոգիական

ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա):

Բիոքիմիական լաբորատորիան իրականացնում է բոլոր տեսակի կենսաքիմիական հետազոտություններ տարբեր կենսաբանական հեղուկներում (արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ): Կատարվում են արյան մակարդելիության թեստեր (կոագուլոգրամմա), լյարդային թեստեր, ճարպային, ածխաջրատային և ջրաաղային փոխանակության թեստեր: Կատարվում է ԹՀՀ՝ օրգանիզմի թթվահիմնային հավասարակշռության որոշում:

Կլինիկական լաբորատորիան իրականացնում է բազում անալիզներ՝ արյան, մեզի, կղանքի, ողնուղեղային հեղուկի և խոռոչային տարբեր հեղուկների: Կատարվում է արյան ընդհանուր հետազոտություն լեյկոբանաձևով, մեզի ընդհանուր հետազոտություն, կղանքի կոպրոլոգիա, ճիճվակրության որոշում:

Սեռոլոգիական լաբորատորիան կատարում է արյան իզոշճաբանական տարբեր անալիզներ, որոշվում է արյան խումբը և ռեզուս գործոնը, հղիների մոտ հակամարմինների տիտրը, նորածինների մոտ՝ Կումբսի ուղղակի ռեակցիան: Որոշվում են սրտամկանի և անոթների ախտահարման տարբեր ցուցանիշներ: Իմունոլոգիական լաբորատորիան իրականացնում է հորմոնների, վիտամինների, օնկոմարկերների և ինֆեկցիաների որոշում:

Ցիտոլոգիական լաբորատորիան կատարում է արտազատուկների, բիոպտատների, տարբեր կենսաբանական նյութերի, արգանդի վզիկի բջջաբանական հետազոտություն (PAP-քսուք):

ՊՇՌ լաբորատորիան իրականացնում է սեռավարակների, ինֆեկցիաների, վիրուսների, հեպատիտների որոշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով:

Լաբորատորիայում ներդրված է LIS համակարգ, որը կցված է բոլոր ախտորոշիչ սարքավորումներին և ապահովում է տվյալների ճշգրիտ և արագ փոխանցում։ Հետազոտությունների արդյունքները ԲԿ-ի ստացիոնար բաժանմունքները կարող են տեսնել LIS համակարգի միջոցով՝ անմիջապես պատասխանի ստացված լինելուց հետո։ Ծրագիրն ավտոմատացված է, ինչի շնորհիվ սխալվելու հավանականությունը հասցված է նվազագույնի։ 

Լաբորատորիան որդեգրել է շարունակական զարգացման գաղափարը, ամեն տարի վերազինվում է նոր սարքավորումներով և լաբորատորիայում շարունակաբար ներդրվում են նոր հետազոտություններ։ 

Լաբորատորիայի հիմնական նպատակն է ապահովել հետազոտությունների արագ և ճշգրիտ իրականացումը։ 

Մանրէաբանական լաբորատորիան 2017 թ.-ից սկսած ստանում է որակի արտաքին գնահատման հավաստագիր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական գրասենյակի (WHO), կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության համաճարակաբանական հսկողության համացանցի (CAESAR), կլինիկական մանրէաբանության և վարակիչ հիվանդությունների Եվրոպական կոմիտեի (ESGMID), Նիդեռլանդների հանրային առողջության որակի արտաքին գնահատման Ազգային ծառայության (UKNEQAS) կողմից իրականացվել է մանրէաբանական լաբորատորիայի որակի արտաքին գնահատում, որի արդյունքում Աստղիկ բկ-ի մանրէաբանական լաբորատորիայի ղակավար Վարդուհի Օրդուխանյանի գլխավորությամբ հանձնվել է հավաստագիրը։

Տեսադարան
Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International