Շուրջօրյա տեղեկատու

+374 11 66 77 88

Նեյրովիրաբուժության բաժանմունք

Բաժանմունքը հագեցած է առկա ժամանակակից բոլոր սարքավորումներով։ Համաշխարհային չափանիշներին համապատասխանող նյարդավիրաբուժական վիրահատարանը հագեցված է վերջին սերնդի սարքավորումներով և գործիքներով (նյարդավիրաբուժական միկրոսկոպ, նեյրոէնդոսկոպ, ԷՕՊ, ռենտգեն թափանցիկ վիրահատական սեղան, միկրոգործիքներ, գերձայնային ասպիրատորներ, նավիգացիոն համակարգ:

Ախտորոշիչ բաժանմունքի լայն հնարավորությունների շնորհիվ (1,5 և 3 տեսլա հզորությամբ ՄՌՏ, 256 շերտով շերտագրող ԿՏ) հիվանդների ախտորոշման ժամանակահատվածը հասցված է նվազագույնի և բուժական միջոցառումները մատուցվում են հնարավորինս սեղմ ժամկետներում։

Բաժանմունքում կատարվում են վիրահատություններ հետևյալ պաթոլոգիաների դեպքում

➤Ողնաշարային և գանգուղեղային վնասվածքներ

➤Ողնուղեղի և գլխուղեղի նորագոյացություններ

➤Ողնաշարի դեգեներատիվ հիվանդություններ (միջողային աճառների ճողվածքներ, սպոնդիլոլիսթեզ, ողնաշարային խողովակի ստենոզ, պաթոլոգիական կոտրվածքներ և այլն)

➤Գլխուղեղի անոթային անոմալիաներ

Վիրահատությունները կատարվում են ինչպես համընդհանուր լայն տարածում գտած մեթոդներով, այնպես էլ Հայաստանում հազվադեպ կիրառվող ժամանակակից մեթոդներով։

Օրինակ, միջողային աճառների ճողվածքները վիրահատվում են ներկայումս առաջադեմ սպինալնեյրովիրաբույժների կողմից մեծ ճանաչում գտած EasyGo II համակարգով։ Մասնավորապես պարանոցային հատվածում վերջինս հնարավորություն է տալիս ճողվածքահատումը կատարել պրակտիկորեն առանց կտրվածքի և հիվանդներին վերադարձնել առօրյա կենսակերպի 1-2 օրվա ընթացքում։ Բաժանմունքը նաև բարեկամական կապեր ունի բազմաթիվ արտասահմանցի առաջատար նեյրովիրաբույժների հետ ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից, որոնք պատրաստ են աջակցել մեր բաժանմունքին և կոնսուլտացիաներով և բարեգործական ծրագրերի իրականացմամբ։

 

Բժիշկներ

Ավետիս Կիրակոսյան

Նեյրովիրաբուժության բաժանմունքի ղեկավար

Անդրոնիկ Քալայջյան

Նեյրովիրաբուժության կլինիկայի ղեկավար

Վերջին նորություններ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International