Նորություններ
Գլխավոր / Նորություններ
25.10.2024
Աստղիկ ԲԿ Վիրաբուժական թիմի գիտական քննարկման հերթական թեման էր Բարիատրիկ վիրաբուժությունը։
Բաժանմուքի ղեկավար, դոցենտ Ա.Ա. Ոսկանյանը ներկայացրեց վերջերս Ֆրանսիայի վերապատրաստման վարպետաց դասի տվյալները. բարիատրիկ վիրաբուժության ցուցումներն ու հակացուցումները, տեսակները, առանձնահատկությունները, ինչպես նաև հնարավոր բարդությունների կանխարգելման և բուժման մարտահրավերները։
Քննարկումը բավականին բուռն էր, հնչեցին բազմաթիվ հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարվեց բարիատրիկ վիրաբուժական թիմի կողմից անցած վերապատրաստումներին՝ մասնավորապես Ռուսաստանում և Գերմանիայում բարիատրիկ վիրաբուժության առանձնահատկություններին։
Հիշեցնենք, որ Աստղիկ ԲԿ-ն ունի ճարպակալման բուժման մուլտիդիսցիպլինար մասնագիտական թիմ (դիետոլոգ, էնդոկրինոլոգ, հոգեբան, վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժ և անէսթեզիոլոգ), որոնց միահամուռ ուժերով հնարավոր կլինի առավել արդյունավետ նվազեցնել մարմնի հավելյալ քաշը և պայքարել ճարպակալման դեմ։
Թողնել մեկնաբանություն