Նորություններ

Գլխավոր / Նորություններ

08.07.2025

Աստղիկ բժշկական կենտրոնի բժիշկները՝ AMWC2025 համաժողովում

Աստղիկ բժշկական կենտրոնի պատվիրակությունը՝ գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի գլխավորությամբ, մասնակցում է Armenian Medical World Congress (AMWC2025) համաժողովին՝ Մադրիդի Complutense համալսարանում։

Պատվիրակության կազմում են բժիշկներ Արմեն Ավոյանը, Շահեն Դանիելյանը, Արայիկ Ոսկանյանը, Հայկ Հարությունյանը, Անահիտ Հախեյանը, Սոնա Սարգսյանը, Վիոլետա Սարգսյանը, ինչպես նաև բուժքույր Արփինե Շահինյանը։

AMWC2025-ի շրջանակներում «Աստղիկ» ԲԿ-ի մասնագետները հանդես են գալիս գիտական զեկույցներով, էլեկտրոնային պաստառներով (e-poster), ինչպես նաև մասնակցում են փորձի փոխանակման տարբեր ձևաչափերին։

Նրանք ներկայացնում են բժշկական նորարարությունները և զարգացումները Հայաստանում՝ մասնավորապես՝ ժամանակակից վիրաբուժության, հեպատոլոգիայի, տրանսպլանտոլոգիայի, ինտենսիվ թերապիայի, ինչպես նաև վիրաբուժական կրթության և մի շարք այլ ոլորտներում։

Այս համաժողովը միջազգային բարձր հարթակ է, որն ուղղված է գիտական ձեռքբերումների, պրակտիկ փորձի և համագործակցության հնարավորությունների փոխանակմանը։

Հայ մասնագետների ներգրավվածությունը նման միջոցառումներին մեծապես նպաստում է Հայաստանի բժշկության հեղինակության բարձրացմանը և ոլորտի շարունակական զարգացմանը։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International