Նորություններ
Գլխավոր / Նորություններ
23.09.2024
«Սրտաբանության հարցեր» թեմայով գիտաժողով
Աստղիկ բկ-ն կազմակերպում է գիտաժողով «Սրտաբանության հարցեր» թեմայով
Թիրախային լսարան՝ սրտաբաններ, մանկական սրտաբաններ, ինվազիվ սրտաբաններ, սրտային վիրաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ
Ծրագիրը ներկայացված է ՀՀ ԱՆ կրեդիտավորման
Մասնակցությունն՝ անվճար
Նախապես գրանցումը ՊԱՐՏԱԴԻՐ Է
Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով․
https://forms.gle/dtkSiaPfpxCxXERb6
Օրակարգ
09․00-09․45 – Մասնակիցների գրանցում
09․45-10․00 – Բացման խոսք
10․00-10․30 – Նախասրտերի շողացման միջամտական բուժման կլինիկական սցենարները, բանախոս՝ Պողոսյան Հ․Ռ․, սրտաբան-առիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ
10․30-11․00 – Նախասրտերի շողացման վարման մարտավարությունը տարբեր կլինիկական իրավիճակներում, բանախոս՝ Մարտիրոսյան Ս․Ա․, սրտաբան
11․00-11․30 – Իմպլանտացվող սարքերի ազդեցությունը սրտային անբավարարության կլինիկական ընթացքի վրա, բանախոս՝ Դանոյան Ա․Բ․, սրտաբան-առիթմոլոգ, էլեկտրոֆիզիոլոգ, ՀՀ ԱՆ առիթմոլոգիայի գծով գլխավոր խորհրդատու
11․30-12․00 – Միոկարդիտների վարման առանձնահատկությունները, բանախոս՝ Կարտոյան Զ․Է․, սրտաբան-առիթմոլոգ, Աստղիկ բկ-ի սրտաբանության և առիթմոլոգիայի բաժանմունքի ղեկավար
12․00-12․30 – Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, բանախոս՝ Սապոնջյան Մ․Ս․, մանկական սրտաբան, սրտաբան-առիթմոլոգ
12․30-12․45 – Արամ Տերտերյան, սրտաբան, բգթ, դոցենտ, 1-ին համալսարանական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի ղեկավար
12․45-13․15 – ԸՆԴՄԻՋՈւՄ
13․15-13․30 – Սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման ժամանակակից մոտեցումները, բանախոս՝ Մակարյան․ Յու․Ս, միջամտական սրտաբան, բգթ, Աստղիկ բկ-ի գիտաուսումնական գծով փոխտնօրեն
13․30-14․00 – Հարծննդաբերական սրտային անբավարարության մուլտիդիսցիպլինար վարումը, բանախոս՝ Հայրապետյան Լ․Ռ․, սրտաբան-առիթմոլոգ
14․30-15․00 – Առիթմիաների վարումը հղիության ընթացքում․ բուժել, թե չբուժել, բանախոս՝ Աղաբաբյան Գ․Ա․, սրտաբան-առիթմոլոգ
15․00-15․30 – TAVR, միջամտության այբուբենը, բանախոս՝ Գոջաբաշյան Ն․Ս․, միջամտական սրտաբան, Աստղիկ բկ-ի Ինվազիվ սրտաբանության ծառայության ղեկավար
15․30-16․00–Միտրալ և եռփեղկ փականների միջամտության առանձնահատկությունները, բանախոս՝ Մակարյան․ Յու․Ս, միջամտական սրտաբան, բգթ, Աստղիկ բկ-ի գիտաուսումնական գծով փոխտնօրեն
16․00-16․30 – Քրոնիկ կորոնար համախտանիշ, ուղեցույցային նորություններ, բանախոս՝ Սիրեկանյան Կ․Ա․, սրտաբան
16․30-17․00 – Ոչ սրտային վիրաբուժության անհրաժեշտություն ունեցող պացիենտների սրտաբանական վարումը, բանախոս՝ Հարությունյան Մ․Ս․, սրտաբան
17.00-17.30 – ESC 2024 ուղեցույցների քննարկում, բանախոսներ՝ Կարտոյան Զ․Է․, Հայրապետյան Լ․Ռ․, Պողոսյան Հ․Ռ․
Թողնել մեկնաբանություն