Նորություններ
Գլխավոր / Նորություններ
25.11.2024
Կլման ակտի վերականգնմանն ուղղված վերապատրաստումներ Եվրոպայում
Առաջնորդվելով՝ շարունակական մասնագիտական կրթությունը բժշկության շարժիչ ուժն է սկզբունքով՝ համագործակցելով Լոգոպեդների հայկական ասոցիացիայի հետ, սեպտեմբերին մեր կլինիկիկայն աշխատակիցներից երկուսը մասնակցում էին կլման ակտի վերականգնման ոլորտում 2 խոշոր եվրոպական կառույցների կողմից իրականացվող դասընթացի և կոնֆերանսի։
Ճառագայթաբան Սերգեյ Օհանյանը մասնակցեց ESSD / The European Society for Swallowing Disorders/ կազմակերպության եռօրյա Վիդեոֆլուրոսկոպիկ հետազոտությունը կլման ակտի գնահատման նպատակով դասընթացին/Գերմանիա, Մյունստեր/ , լոգոպեդ Անուշ Բաբայանը՝ ESLA /European Speech and Language Therapy Association/ Հաղորդակցության ուժը կյանքի որակի համար թեմայով կոնգրեսին / Բելգիա, Բրյուգե/ , որտեղ բազմաթիվ սեկցիաներ նվիրված էին կլման ակտի գնահատման և վերականգնմանն ուղղված գիտական նորույթներին։
Կարևորելով միջազգային առաջավոր փորձի ներդրումը և տեղայնացումը, այժմ տեղայնացվում է կլման ակտի հետազոտման նպատակով վիդեոֆլուրոսկոպիկ հետազոտության իրականացման եվրոպական չափորոշիչը։ Աստղիկ ԲԿ-ն հանրապետությունում միակ բուժհաստատությունն է , որտեղ իրականացվում է վիդեոֆլուրոսկոպիկ հետազոտությունն ու կլման ակտի համալիր վերականգնումը եվրոպական չափորոշիչներն համապատասխան։ Մինչ այդ մեր կլինիկայում 1-ին անգամ Հայաստանում իրականացվել է «Դիսֆագիա» թեմայով եռամսյա կրեդիտավորված դասընթացը, որին մասնակցում էին տարբեր մասնագիտացմամբ բժիշկներ, լոգոպեդներ և վերականգնողական ոլորտի այլ մասնագետներ։
Վերջին նորություններ
Պրոֆեսոր Ֆլորիան Շուտցը Հայաստանում
18.10.2024
Թողնել մեկնաբանություն