Նորություններ

Գլխավոր / Նորություններ

16.12.2024

Անպտղության հաղթահարման ծրագիր

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպմանը մոր ու մանկան առողջության պահպանմանն ուղղված և ընդլայնվող ծրագրերն է ներկայացրել նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։

Խոսելով անպտղության հաղթահարման ծրագրից՝ նա նշել է վերջին ընդլայնումն ու ներկայացրել ցուցանիշներ։

2024 թվականի 11 ամիսներին, ծրագրի շրջանակներում, 6370 շահառուի կատարվել է ախտորոշում և բուժում, արդյունքում գրանցվել է 992 հղիություն, ծնվել է 486 երեխա։

Ծրագրի ներդրումից ի վեր օժանդակ տեխնոլոգիաների օգնությամբ լույս աշխարհ է եկել 898 երեխա, որից 81-ը զոհված զինծառայողների ընտանիքներում։

Աստղիկ բկ-ում ևս ծրագրի շրջանակներում շատ ընտանիքներ կարողացել են օգտվել ախտորոշման և բուժման հնարավորությունից և արդյունքում գրանցվել է բազմաթիվ հղիություններ և ծնված երեխաներ։

Մեր կենտրոնում ծրագրի ընձեռնած հնարավորություններից կարող են օգտվել ծրագրի չափորոշիրներին համապատասխանող բոլոր շահառուները և ստանան համապատասխան ախտորոշում և բուժում։

 

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International