Նորություններ
Գլխավոր / Նորություններ
30.11.-0001
Աստղիկ ԲԿ-ի Հեպատոպանկրեատոբիլիար ծառայությունը շարունակաբար զարգանում է
Աստղիկ ԲԿ վիրաբույժ, ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը սեպտեմբերին անցել է մեկ ամսյա վերապատրաստում Ֆրանսիայի Saint Eloia հոսպիտալում։
Մոնտպելիեի համալսարանական հիվանդանոցը լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի վիրաբուժության և փոխպատվաստման առաջատար կենտրոններից մեկն է ամբողջ աշխարհում։
Պրոֆեսոր Ֆրանցիզ Նավարոյի ղեկավարությամբ տարեկան կատարվում է 70-80 դիակային դոնորից լյարդի փոխպատվաստում։ Կենտրոնում 1000-ից ավել լյարդի փոխպատվաստում է իրականացվել։
Պրոֆեսիոնալ թիմի հետ բժիշկ Հարությունյանը մասնակցել է մի շարք վիրահատությունների, մասնավորապես` դիակային օրգաններ վերցնելուն, նախապատրաստմանը և փոխպատվաստմանը։
Հ.Վ. Հարությունյանը նշում է, որ CHU Saint Eloi - CHIRURGIE DIGESTIVE, HEPATO-BILIAIRE
ET TRANSPLANTATION կենտրոնում ոչ միայն վիրաբուժական հմտությունների կատարելագործման հնարավորություն է
ունեցել, այլ նաև սովորել է, թե ինչպես են կազմակերպում թիմային աշխատանքն ու կառավարում տրանսպլանտ կենտրոնը։
Բժիշկ Հ.Վ. Հարությունյանի հրավերով պրոֆեսոր Ֆրանցիզ
Նավարոն մոտ ժամանակներս կայցելի Աստղիկ ԲԿ՝ փորձի փոխանակման և հետագա համատեղ արդյունավետ համագործակցության համար։
Վերջին նորություններ

Ներքին սեմինար բուժքույրերի համար
31.01.2025
Թողնել մեկնաբանություն