Նորություններ
Գլխավոր / Նորություններ
05.12.2024
Պատերազմում որդուն կորցրած 48 ամյա կինը կրկին մայրացել է
Պատերազմում որդուն կորցրած 48 ամյա կինը կրկին մայրացել է:
Աստղիկ բկ ռեպրոդուկտոլոգների թիմի շնորհիվ 48-ամյա կինը կարողացել է հղիանալ արտամարմնային բեղմնավորման միջոցով:
Կենսաբանական տեսանկյունից 35 տարեկանից հետո կնոջ վերարտադրողական համակարգում տեղի են ունենում որոշ փոփոխություններ, դրանք կարող են ազդել կնոջ վերարտադրողական առողջության վրա։ Այդ ընթացքում մեծ է բարդությունների ու ռիսկերի հավանականությունը, սակայն բժշկական ճիշտ վերահսկողության դեպքում մեծ տարիքում հղիանալն ու առողջ բալիկ լույս աշխարհ բերելն ավելի հնարավոր է դառնում:
Երեք տարի բժիշկները փորձել են իրականություն դարձնել կնոջ երազանքը, որը հնարավոր եղավ արհեստական բեղմնավորման միջոցով: Աստղիկ բկ փորձառու բժիշկների թիմը և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն են տալիս նվազագույնի հասցնել առողջական ռիսկերը՝ ապահովելով հղիության անվտանգ ընթացքը և լիարժեք աջակցություն՝ հղիության նախապատրաստումից մինչև ծննդաբերություն:
Թողնել մեկնաբանություն