Նորություններ

Գլխավոր / Նորություններ

08.07.2025

Մհեր Սուսանին Sputnik Արմենիայի եթերում խոսել է սրտի խնամքի անհրաժեշտության մասին

Եթե Աստված որոշի հիվանդին «տանի», 1000 բժիշկ ոչինչ չեն կարող անել, և հակառակը․ Մհեր Սուսանի Սրտաբանի համաշխարհային օրվա առթիվ (հուլիսի 6) «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտի վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Սուսանին Sputnik Արմենիայի եթերում խոսել է սրտի խնամքի անհրաժեշտության մասին։ Ըստ բժշկի՝ նույնիսկ գանգատներ չունենալու դեպքում հարկավոր է այցելել սրտաբանին․ տղամարդիկ 40-ից, իսկ կանայք՝ 50-ից հետո պարտադիր պետք է հետազոտվեն։ Հայաստանում հիվանդները պետք է անվճար վիրահատվելու հնարավորություն ունենանկարծում է բժիշկը։ Ու չնայած մասնագետների ու տեխնիկական հագեցվածության պակաս չկա, երկիրը զգալիորեն հետ է մնում. ԱՄՆ-ից մոտ 10, Գերմանիայից՝ 8, Սինգապուրից՝ 6 տարով։ Ինչ վերաբերվում է AI-ի կիրառության ու ռոբոտացված վիրահատություններին, Սուսանին վստահեցնում է․ «ԱԲ-ն դեռ սովորելու տեղ ունի. դիմել կարելի է, ամբողջությամբ վստահել՝ դեռևս ոչ»։ Նա պատմել է իր մասնագիտական ամենադժվար պահերի մասին, ընդգծելով՝ ամենահիշվող դեպքերը վատ ավարտով վիրահատություններն են, քանի որ հաջողվածները այդպես էլ պետք է լինեին։ Նրա խոսքով, սրտի ժամանակակից փականները նման են բալետ պարող աղջկա, իսկ սրտի վիրահատությունն իր համար նման է գեղեցիկ բալետի։ Բժիշկին աստվածացնելը չի ընդունում, ասում է․ «Եթե Աստված որոշի հիվանդին «տանի», 1000 բժիշկ ոչինչ չեն կարող անել, և հակառակը, եթե որոշված է, որ պիտի ապրի, ոչ մի բժշկական միջամտություն կարևոր չէ»։ Մհեր Սուսանին դեմ է տարածված ստերեոտիպին, շեշտում է. «Սիրել պետք է ոչ թե սրտով, այլ ուղեղով, սիրտը կարող է լինել արհեստական, ուղեղը՝ ոչ»։

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ
Organization Accredited by Joint Commission International

Organization Accredited by Joint Commission International