Insurance
Insurance partners

Նորություններ

Գլխավոր / Նորություններ

18.03.2026

«Աստղիկ» ԲԿ-ի ԿՏ ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանը անցավ մասնագիտական որակավորման շրջափուլ

2025 թ. սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Բեռլինի Շարիտե համալսարանական «Սրտի Գերմանական Կենտրոն»-ում ( Deutsches Herzzentrum der Charité) մասնագիտական որակավորման շրջափուլ անցավ «Աստղիկ» ԲԿ-ի ԿՏ ծառայության ղեկավար Նաիրա Մինասյանը: Նրա մասնագիտական այցի նպատակն էր յուրացնել գերմանացի մասնագետների փորձն ու հմտությունը ՀՇ-ի միջոցով սրտի հիվանդությունների ախտորոշման մեջ:

Այս ծրագրի իրականացման կազմակերպչական փուլում իր լուման է ունեցել Գերմանիայի Հայ-Գերմանացի Բժիշկների և Բուժաշխատողների միությունը:
- Գերմանական բժշկության հարուստ ավանդույթն ու մասնագետների աշխատելաոճն օրինակելի է, և հնարավորության դեպքում պետք է հարստացնենք մեր փորձը գիտական և պրակտիկ բժշկության մեջ։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում պրոֆեսոր, բգդ Ս. Սոլովյովային և իր թիմին իրենց հարուստ աշխատանքային փորձն ու գիտելիքներն ինձ հետ կիսելու համար,- նշում է Ն. Մինասյանը:

Թողնել մեկնաբանություն

Եթե ունեք հարցեր, ուղարկեք այստեղ