Նորություններ
Գլխավոր / Նորություններ
21.01.2025
Ուշագրավ դեպք Աստղիկ բկ-ում․ ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» միոմատոզ հանգույց․․․
5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ ծննդաբերական ցավերը վերսկսվել են:
Աստղիկ բկ Ծննդօգնության և գինեկոլոգիական ծառայության թիմը կատարել է հրատապ գերձայնային հետազոտություն, արդյունքում հայտնաբերվել է մեծ միոմատոզ հանգույց:
Կինը հղիության ընթացքում հսկվել է, սակայն հանգույցը վտանգ չի ներկայացրել, սակայն ծննդաբերության ընթացքում, երբ արգանդը սկսել է կրճատվել, միոմատոզ հանգույցը սկսել է աճել դեպի արգանդի խոռոչ:
Իրավիճակը բավականին բարդ է եղել, հարց է առաջացել` պահպանել արգանդը, թե հեռացնել: Սակայն ի վերջո ընդունվել է որոշուծ կատարել օրգանպահպանողական վիրահատություն:
Այս ուշագրավ դեպքը խոսում է Աստղիկ բկ բժիշկների մասնագիտական և արագ որոշումների մասին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ լուծել խնդիրը, ամենակարևորը, պահպանելով կնոջ առողջությունն ու ապագայում մայրանալու հնարավորությունը։
Թողնել մեկնաբանություն