Նորություններ
Գլխավոր / Նորություններ
22.10.2024
Շնչուղիների վիրահատություն և ստենտավորում
Շնչուղիների ստենտավորումը կատարվում է տարբեր հիվանդությունների դեպքում․ ուռուցքներ, ստենոզներ և շնչուղիների սպիական փոփոխություններ։
Ստենտներ տեղադրում են առանց կտրվածքի՝ բերանի խոռոչով։
Շնչուղիների և բրոնխների էնդոլյումինար վիրահատություններն ու ստենտավորումները Աստղիկ բկ-ում իրականացվում են արդեն շուրջ 2 տարի։
Աշխարհում իրականացվող թորակոսկոպիկ բոլոր վիրահատությունները իրականացվում են նաև Աստղիկ բկ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքում, ինչպես նշում է բաժանմունքի ղեկավար Գևորգ Ոսկանյանը՝ ժամանակակից բժշկության մեջ ընդունված է էնդոսկոպիկ ճիշտ աշխատելու դեպքում բաժանմունքի վիրահատությունների առնվազն 80%-ը հնարավոր է իրականացնել թորակոսկոպիկ, Աստղիկ բկ-ի Կրծքային վիրաբուժության բաժանմունքում այդ տոկոսը 85 %-ից ավել է:
Թողնել մեկնաբանություն