Նորություններ
Գլխավոր / Նորություններ
13.12.2024
Աստղիկ բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի և տեխնիկապես բարդ վիրահատություն - Շահեն Դանիելյան
Աստղիկ բժշկական կենտրոնում իրականացվել է եզակի և տեխնիկապես շատ բարդ վիրահատություն, որի նպատակն էր բուժել հազվադեպ հանդիպող հիվանդություն` հեռացնելով պացիենտի կերակրափողի երեք տարբեր մակարդակներում գտնվող ուռուցքները Վիրահատությունն ամբողջությամբ իրականացվել է էնդոսկոպիկ եղանակով։ Նախ թորակոսկոպիայի միջոցով փոքր կտրվածքներով մոբիլիզացվել է ամբողջ կերակրափողը՝ իր լիմֆատիկ համակարգի հետ միասին: Այնուհետև ստամոքսից պատրաստվել է նոր կերակրափող
Այժմ Աստղիկ բկ-ում կատարվում են Կերակրափողի տարբեր հիվանդությունների վիրահատություններ: Մինչև հիմա նմանատիպ խնդիրներով 3 ու կես տասնյակ հիվանդներ են վիրահատվել, և վաղ շրջանում հետազոտվելու շնորհիվ, դրանք հիմնականում եղել են բարորակ նորագոյացություններ:Աստղիկ բկ Կրծքային վիրաբուժության կլինիկայի ղեկավար Շահեն Դանիելյանը շեշտում է վաղ հետազոտության նշանակությունը, որը կարող է կանխարգելել լուրջ բարդություններ և բարելավել հիվանդի բուժման արդյունավետությունը
Վերջին նորություններ

Ներքին սեմինար բուժքույրերի համար
31.01.2025
Թողնել մեկնաբանություն