Նորություններ
Գլխավոր / Նորություններ
23.06.2025
Երևանում կայացավ Հայկական թիրեոիդ ասոցիացիայի երրորդ ամենամյա գիտաժողովը
Երևանում կայացավ Հայկական թիրեոիդ ասոցիացիայի երրորդ ամենամյա գիտաժողովը՝ ասոցիացիայի հիմնադիր, համանախագահ, Աստղիկ բկ-ի Էնդոկրին վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բգթ, դոցենտ Արմեն Վարժապետյանի գլխավորությամբ։
Երկօրյա համագումարին մասնակցում էին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մասնագետները, ովքեր ներկայացրեցին վահանաձև և հարվահանաձև գեղձերի հիվանդությունների ախտորոշման, թերապևտիկ և վիրահատական բուժման նորագույն մոտեցումները։
ՀՀ-ում և մասնավորապես Աստղիկ բկ-ում էնդոկրին վիրաբուժության զարգացման և միջազգային փորձի ներդրման գործում մեծ դեր ունի Արմեն Վարժապետյանը, եւ գիտաժողովին նա կիսվեց իր փորձով՝ խոսելով վահանաձև գեղձի ցածր ռիսկի դիֆերենցված քաղցկեղի ակտիվ հսկողություն (active survellience) խնդրի ժամանակակից ռազմավարության ու սուր անկյունների մասին։
Արմեն Վարժապետյանի հատուկ հրավերով գիտաժողովին մասնակցում էր նաև Էնդոկրին վիրաբույժ, օնկոլոգ, Սանկտ Պետերբուրգի Ն.Ի.Պիրոգովի անվան Ազգային Բժշկավիրաբուժական Կենտրոնի կլինիկական համալիրի բժշկական հարցերով փոխտնօրեն, բժիշկների վերապատրաստման ինստիտուտի վիրաբուժության ամբիոնի էնդոկրին վիրաբուժության կուրսով վարիչ , Եվրոպական Թիրեոիդ ասոցիացիայի, Էնդոկրին Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, բ․գ․դ․, պրոֆեսոր Իլյա Սլեպցովը, ով հանդես եկավ Վահանաձև գեղձի հանգույցների վարման ժամանակակից մոտեցումները թեմայով զեկույցով։
Քննարկվեցին գործող բոլոր ուղեցույցները: Ներկայացվեցին հետաքրքիր զեկույցներ՝ հագեցած կլինիկական դեպքերի քննարկումներով:
Կլինիկական դեպքի քննարկում իրականացրեց Նարինե Բեգլարյանը, ով ևս հանդիսանում է Աստղիկ բկ-ի առաջատար էնդոկրինոլոգ:
Կազմակերպչական մեծ դեր է ունեցել նաև կենտրոնի՝ էնդոկրինոլոգիայի եւ վիրաբուժության բաժանմունքի անձնակազմը, հատկապես էնդոկրինոլոգ Աղավնի Դավթյանը, ով հանդիսանում է նաև ասոցիացիայի քարտուղար։
Գիտաժողովը թվով երրորդն էր՝ ասոցիացիայի հիմնադրման օրվանից, որին մասնակցեց շուրջ 250 բժիշկ Երևանից և ՀՀ մարզերից։
Վերջին նորություններ

Տնային կանչ ծառայություն
10.03.2025

Աստղիկ բկ-ում տեղի ունեցավ ներքին սեմինար
24.01.2025
Թողնել մեկնաբանություն