Հղիների ախտաբանության բաժանմունք
Յուրաքանչյուր կին, անկախ իր ունեցած հիվանդություններից, հնարավորություն ունի մայրանալու: Անգամ տասնամյակների անպտղություն ունեցող կանայք են այս կամ այն մեթոդով մեր օրերում վայելում մայրության բերկրանքը: Այս՝ հղիության բարձր ռիսկի խմբում գտնվող յուրաքանչյուր կնոջ անվտանգ հղիությունն ու ծննդալուծումն է մեր բաժանմունքի աշխատանքի հիմքում:
Բաժանմունքում իրականացվում են բարձր ռիսկի հղիության վարում և բուժօգնության ցուցաբերում՝ 1-ին և 2-րդ խմբի պաթոլոգիաների դեպքում, մասնավորապես՝
➤Բուժօգնություն հղիության նորմալ ընթացքից շեղումների ժամանակ՝ 1-ին և 2-րդ կեսի տոքսիկոզ
➤Հղիության ընդհատման սպառնալիք(վիժման և վաղաժամ ծննդաբերության)
➤Հիպերտենզիվ վիճակներ, պրեէկլապսիա
➤Պտղի զարգացման խանգարումներ և ներարգանդային հիպոքսիա, ֆետոպլացենտար անբավարարություն
➤Արգանդի միոմայով և ձվարանի նորագոյացություններով հղիների վարում
➤Արգանդային պարանոցի անբավարարության շտկում և հղիության վարում
➤Պերինատալ խորհրդատվություն պտղի զարգացման տարբեր արատների դեպքում