Վիրաբուժական գինեկոլոգիա
Բաժանմունքում իրականացվում են հետևյալ ծառայությունները
➤Փոքր կոնքի պատոլոգիաների լապորոսկոպիկ ախտորոշում և անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն
➤Հիստերեկտոմիա՝ լապորոսկոպիկ, լապորոսկոպիկ և հեշտոցային եղանակով
➤Արգանդի պարանոցի կոնիզացիա
➤Փոքր կոնքի օրգանների տարաբնույթ գոյացությունների վիրահատական բուժում (որովայնահատում և լապարասկոպիկ մոտեցում): • Արտաքին սեռական օրգանների տարբեր պաթոլոգիաների պլաստիկ վիրահատություններ:
➤Կրծքագեղձի բարորակ և չարորակ գոյացությունների ժամանակակից մեթոդներով ախտորոշում և վիրահատական բուժում: Կրծքագեղձի բարորակ տարաբնույթ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում:
➤Ներարգանդային պաթոլոգիաների ախտորոշում և բուժում հիստերորեզեկտոսկոպիայի միջոցով:
Լապարոսկոպիկ և լապարոտոմիկ եղանակներով պլանային և անհետաձգելի վիրահատությունների միջոցով կատարվում են պահպանողական և ռադիկալ ծավալներով բուժումներ, որոնց միջոցով բարելավվում է կանանց կյանքի որակը: Աստղիկ բկ-ն հագեցած է գերժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս 95% դեպքերում վիրահատությունները իրականացնել լապորոսկոպիկ և հեշտոցային եղանակներով: Այս եղանակները համարվում են մինիմալ ինվազիվ, քիչ տրավմատիկ, ինչի հաշվին կրճատվում է հիվանդների հիվանդանոցում գտնվելու օրերի քանակը(մինչև 1 օր), ինչը նպաստում է հիվանդների արագ ապաքինմանը և կյանքի որակի բարձրացմանը: Բաժանմունքի բժիշկները պարբերաբար վերապատրաստվում են ՌԴ-ի բազմապրոֆիլ կլինիկաներում, մասնավորապես՝ ՌԴ-ի Բլոխինի անվան ռուսական ուռուցքաբանական կենտրոնում, ինչպես նաև՝ Եվրոպայի մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ամերիկա-Ավստրիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Վիեննայի Բաց բժշկական ինստիտուտին պատկանող կլինիկաներում և Հայդելբերգի համալսարանական կլինիկայում։ Վերոնշյալ կլինիկաների հետ բաժանմունքի բժիշկները համագործակցում են արդեն տարիներ շարունակ՝ ինչպես փոխադարձ այցերի, այնպես էլ հեռահար կոնսուլտացիաների իրականացման միջոցով։