Insurance
Insurance partners

Բլեֆարոպլաստիկայի՝ կոպերի պլաստիկ վիրահատության նպատակն է կոպերի ձևի շտկումը: Այս վիրահատությունը թույլ է տալիս նաև փոփոխել աչքերի բացվածքի ձևը: Կոպերի պլաստիկ վիրահատության ժամանակ հեռացվում են վերին և ստորին կոպերի մաշկի ավելորդ հատվածներն ու ծալքերը, ճարպային գոյացությունները:

Աստղիկ բժշկական կենտրոնում  իրականացվում են բլեֆարոպլաստիկայի բոլոր տեսակները՝

► Վերին կոպի պլաստիկա, որի ժամանակ մասնագետը վերացնում է վերին կոպի կոսմետիկ թերությունները: Արդյունքում նկատվում է պացիենտի դեմքի երիտասարդացում և արտաքին տեսքի բարելավում, ձևավորվում է պարզ ու պայծառ հայացք:

► Ստորին կոպի պլաստիկա, որը բավական տարածված վիրահատական միջամտություն է և թույլ է տալիս ազատվել աչքերի տակի կախ ընկած մաշկից և ունենալ ավելի թարմ ու երիտասարդ տեսք:

► Վերին եւ ստորին կոպերի պլաստիկա, որը հարակնային բոլոր տեսակի կոսմետիկ թերությունների վիրահատական շտկումն է: Պլաստիկ վիրահատության այս տեսակի դեպքում միաժամանակ ձգվում են վերին և ստորին կոպերը:

Տևողություն - 1-3 ժամ

Վերականգնողական ժամանակահատված - 1 - 2 շաբաթ

Անզգայացում - Ընդհանուր / Տեղային

Հետվիրահատական այց - 4-րդ, 7-րդ օր

Գին - բլեֆարոպլաստիկայի գները կարող են տարբեր լինել՝ կախված բարդության աստիճանից, օգտագործվող նյութերից ու սարքավորումներից, բժշկի որակավորման աստիճանից և սպասարկման տեսակից: Մենք առաջարկում ենք բավական մատչելի գներ՝ միևնույն մակարդակի այլ բժշկական կենտրոնների համեմատությամբ: 

Բլեֆարոպլաստիկա
Ամրամ Փայտյան
Տեսնել ավելին
Մեր առավելությունները
JCI - Որակի Միջազգային Ստանդարտ

JCI - Որակի Միջազգային Ստանդարտ

Վիրահատությունների լավագույն արժեք

Վիրահատությունների լավագույն արժեք

Բարձրորակ նյութեր

Բարձրորակ նյութեր

Անվտանգ պլաստիկա

Անվտանգ պլաստիկա

Որակավորված վիրաբույժներ

Որակավորված վիրաբույժներ

Եվրոպական բարձրակարգ սարքավորումներ

Եվրոպական բարձրակարգ սարքավորումներ

Վերջին նորություններ