Insurance
Insurance partners

Ռինոպլաստիկան՝ քթի պլաստիկ վիրահատությունը, քթի թեքված միջնապատի և քթի ձևի շտկումն է վիրահատական եղանակով: Ռինոպլաստիկայի արդյունքում շնչառությունը թեթևանում է, իսկ քիթն ստանում է ավելի էսթետիկ տեսք:

Աստղիկ ԲԿ-ում ռինոպլաստիկան իրականացվում է երկու եղանակով՝

► Փակ ռինոպլաստիկա – այն քթի պլաստիկ վիրահատություն է, որն իրականացվում է ներքին կտրվածքների միջոցով: Այս վիրահատությունից հետո նկատելի սպիներ չեն մնում, չի վնասվում քթանցքերի հատվածի մաշկը, բայց միևնույն ժամանակ հնարավոր է լինում քթի ներքին հյուսվածքներում կատարել ամենաբարդ միջամտությունները:

► Բաց ռինոպլաստիկա - այն ապահովում է վիրահատության ընթացքի լիարժեք տեսանելիությունը. վիրաբույժը հնարավորություն է ունենում մանրակրկիտ զննելու քթի ողջ կառուցվածքը: Վիրահատության ժամանակ բժիշկը կտրվածք է անում կոլումելայի հիմքի (քթանցքերի միջև ընկած հատվածի) մոտ:

Տևողություն - 1,5 - 2 ժամ

Վերականգնողական ժամանակահատված - 1 -2 ամիս

Հետվիրահատական այց  - 3-րդ, 5-րդ, 10-րդ օր 

Անզգայացում - Ընդհանուր

Գներ - Քթի պլաստիկ վիրահատության գները կարող են տարբեր լինել՝ կախված բարդության աստիճանից, օգտագործվող նյութերից ու սարքավորումներից, բժշկի որակավորման աստիճանից և սպասարկման տեսակից: Մենք առաջարկում ենք բավական մատչելի գներ՝ միևնույն մակարդակի այլ բժշկական կենտրոնների համեմատությամբ:

Ռինոպլաստիկա
Արշակ Մնացականյան
Տեսնել ավելին
Անի Գևորգյան
Տեսնել ավելին
Երկրորդային ռինոպլաստիկա
Արշակ Մնացականյան
Տեսնել ավելին
Մեր առավելությունները
JCI - Որակի Միջազգային Ստանդարտ

JCI - Որակի Միջազգային Ստանդարտ

Վիրահատությունների լավագույն արժեք

Վիրահատությունների լավագույն արժեք

Բարձրորակ նյութեր

Բարձրորակ նյութեր

Անվտանգ պլաստիկա

Անվտանգ պլաստիկա

Որակավորված վիրաբույժներ

Որակավորված վիրաբույժներ

Եվրոպական բարձրակարգ սարքավորումներ

Եվրոպական բարձրակարգ սարքավորումներ

Վերջին նորություններ