Օտոպլաստիկա (ականջների պլաստիկա)
Օտոպլաստիկան՝ ականջների պլաստիկ վիրահատությունը, շտկում է ականջախեցիները: Պլաստիկ վիրահատության այս տեսակի միջոցով հնարավոր է ազատվել նաև բնածին արատներից և տրավմաների արդյունքում առաջացած խնդիրներից:
Տևողություն - 30 - 60 րոպե
Վերականգնողական ժամանակահատված - 5-7 օր
Անզգայացում - Տեղային
Գին - Ականջների պլաստիկ վիրահատության գները կարող են տարբեր լինել՝ կախված բարդության աստիճանից, օգտագործվող նյութերից ու սարքավորումներից, բժշկի որակավորման աստիճանից և սպասարկման տեսակից: Մենք առաջարկում ենք բավական մատչելի գներ՝ միևնույն մակարդակի այլ բժշկական կենտրոնների համեմատությամբ: