Ներարկումային կոսմետոլոգիա
Ներարկումային կոսմետոլոգիան առաջարկում է պլաստիկ վիրաբուժության այլընտրանքային՝ ոչվիրահատական բուժում։
Ներարկումային թերապիայի պրոցեդուրաները հնարավորություն են տալիս «ջնջել» տարիքային փոփոխությունները, դանդաղեցնում են ծերացման գործընթացը, բուժում են ուղեկցող մաշկային հիվանդությունները և ուղղում էսթետիկ թերությունները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնի Ներարկումային կոսմետոլոգիայի ծառայությունն առաջարկում է․
➤ մեզոթերապիա
➤ բոտուլինոթերապիա
➤ պլազմոլիֆթինգ
➤ շուրթերի ծավալի մեծացում (աուգմենտացիա)
➤ դեմքի 3D մոդելավորում
➤ այլ ներարկումային ծառայություններ
Դեմքի և մարմնի մաշկի մեզոթերապիայի ընթացքում մաշկի տակ են ներմուծվում հատուկ նյութեր՝ կոկտեյլներ, որոնք բաղկացած են վիտամիններից, ամինաթթուներից և այլ նյութերից։
Պրոցեդուրան ապահովում է՝
➤ միմիկական կնճիռների հարթեցում
➤ խոնավացում և մաշկի երանգի բարելավում
➤ մաշկի առաձգականության ու էլաստիկության վերականգնում
Բոտուլինոթերապիան միջմկանային կամ մաշկի տակ Ա տիպի բոտուլոտոքսինի (BTA) ներմուծումն է, որը թուլացնում է մկանների ակտիվությունը։ Դրա շնորհիվ հնարավոր է լինում դանդաղեցնել դեմքի և պարանոցի մաշկի տարիքային փոփոխությունները միայն մեկ պրոցեդուրայով՝ հարթեցնել կնճիռները հոնքերի միջև ընկած հատվածում, աչքերի արտաքին անկյուններում, ճակատին, բերանի, կզակի և պարանոցի շուրջը։
Պլազմոլիֆթինգը ներարկումային կոսմետոլոգիայի մեթոդ է, որը (առանց վիրահատության) նպաստում է մաշկի բնական երիտասարդացմանը: Պլազմոլիֆթինգի ակտիվ բաղադրիչը հիվանդի սեփական արյունից ստացված պլազման է:
Շուրթերի ծավալի մեծացումը (աուգմենտացիան) իրենից ներկայացնում է ներարկումային պրոցեդուրա, որը իրականացվում է շուրթերի ծավալի և ձևի շտկման նպատակով: Հիալուրոնաթթվի հիմքով պրեպարատների կիրառմամբ, հնարավոր է դառնում վերադարձնել շրթունքներին ցանկալի ծավալը և էսթետիկ տեսքը: Արդյունքում, շուրթերը ավելի խոնավ, ծավալուն և գեղեցիկ տեսք են ունենում:
Օգտագործվող պրեպարատներն են . Juviderm, Belotero, Genyal
Դեմքի 3D մոդելավորումը դեմքի, պարանոցի և ձեռքերի ուրվագծերի երիտասարդացման և ծավալային մոդելավորման անցավ մեթոդ է։
Radiesse-ը հիմնված է կալցիումի հիդրօքսիապատիտի վրա, որն ապահովում է դեմքի ոչվիրահատական շտկում և կնճիռների հարթեցում: Այն վերականգնում է մաշկի առաձգականությունը, խթանում է կոլագենի արտադրությունը հենց օրգանիզմի կողմից։ Այն հիալուրոնաթթվով ֆիլերներից տարբերվում է նրանով, որ դրա ազդեցության միջին տեւողությունը 1-1,5 տարի է։ Այն անվտանգ, լավ ուսումնասիրված և ոչ բորբոքային միջոց է: Այն մնում է միայն կիրառման գոտում, և ժամանակի ընթացքում ամբողջությամբ արտազատվում է բնական ճանապարհով։
Radiesse-ը դեմքին վերադարձնում է երիտասարդ տեսք, հարթեցնում է կնճիռները, բարձրացնում է այտերը և վերականգնում դեմքի ընդհանուր ձևը:
Radiesse-ը կարելի է օգտագործել հետևյալ նպատակներով․
► այտոսկրերի և այտերի ծավալի վերականգնում
► ձեռքերի երիտասարդացում
► քթի տեսքի ոչվիրահատական շտկում
► դեմքի օվալի կորեկցիա
► կնճիռների վերացում